«Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա»․ Փաշինյանը՝ օլիգարխներին ԱԺ մտցնելուց առաջ (տեսանյութ)
2020 թվականի փետրվարի 13-ին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանը մասնակցելով Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում քննարկմանը, ասում է․ «Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում հեղափոխության պահից ի վեր, ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա, որովհետեւ Հայաստանում չկա քչերի իշխանություն, կա շատերի իշխանություն․․․։ Մեր խորհրդարանում գործարարների ներկայությունը, խոշոր բիզնեսի ներկայությունը, անգամներով չեմ կարող ասել, բայց հիմա համարյա ձգտում է զրոյի։Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա, ոչ մի։ Ճիշտ եմ ասում չէ՞, չկա ոչ մի մեծահարուստ։ Ոչ մի մեծահարուստ չկա։ Եվ սա ամենակարևոր արձանագրումն է»:
Եթե Փաշինյանի այս հայտարարությունը «հեղափոխությունից» երկու տարի անց մասամբ ճիշտ էր, սակայն հիմա՝ բացարձակ սուտ։ Նախ Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդեն լի է հարուստ և մեծահարուստ պատգամավորներով։ Նրանք թե՛ 2021 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարան հայտնվածներն են, թե՛ դրանից առաջ գտնվողներից շատերը, որոնք արդեն հարստացել են։ Կարելի է նայել պատգամավորների հայտարարագրերը և տեսնել, թե ինչպես է ունեցվածքը ավելանում անգամներով։
Ինչ վերաբերում է «ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա» ձևակերպմանը, սա ևս կեղծիք է։ Հայաստանում ՔՊ խմբակցության կազմում կա պատգամավոր, որի աշխատողներից մեկը դարձել է ԱԺ նախագահ, մյուսը՝ ՀՀ նախագահ։Պետական հիմնարկները գնումներ կատարում են շատ դեպքերում սույն գործարարին պատկանող ընկերություններից։
Այնպես որ, կարող ենք վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է նաև Գերմանիայում ունեցած ելույթում։
«Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա»․ Փաշինյանը՝ օլիգարխներին ԱԺ մտցնելուց առաջ (տեսանյութ)
2020 թվականի փետրվարի 13-ին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանը մասնակցելով Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում քննարկմանը, ասում է․ «Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում հեղափոխության պահից ի վեր, ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա, որովհետեւ Հայաստանում չկա քչերի իշխանություն, կա շատերի իշխանություն․․․։ Մեր խորհրդարանում գործարարների ներկայությունը, խոշոր բիզնեսի ներկայությունը, անգամներով չեմ կարող ասել, բայց հիմա համարյա ձգտում է զրոյի։ Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա, ոչ մի։ Ճիշտ եմ ասում չէ՞, չկա ոչ մի մեծահարուստ։ Ոչ մի մեծահարուստ չկա։ Եվ սա ամենակարևոր արձանագրումն է»:
Եթե Փաշինյանի այս հայտարարությունը «հեղափոխությունից» երկու տարի անց մասամբ ճիշտ էր, սակայն հիմա՝ բացարձակ սուտ։ Նախ Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդեն լի է հարուստ և մեծահարուստ պատգամավորներով։ Նրանք թե՛ 2021 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարան հայտնվածներն են, թե՛ դրանից առաջ գտնվողներից շատերը, որոնք արդեն հարստացել են։ Կարելի է նայել պատգամավորների հայտարարագրերը և տեսնել, թե ինչպես է ունեցվածքը ավելանում անգամներով։
Ինչ վերաբերում է «ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա» ձևակերպմանը, սա ևս կեղծիք է։ Հայաստանում ՔՊ խմբակցության կազմում կա պատգամավոր, որի աշխատողներից մեկը դարձել է ԱԺ նախագահ, մյուսը՝ ՀՀ նախագահ։ Պետական հիմնարկները գնումներ կատարում են շատ դեպքերում սույն գործարարին պատկանող ընկերություններից։
Այնպես որ, կարող ենք վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է նաև Գերմանիայում ունեցած ելույթում։
Աղբյուրը՝ yerevan.today