Պետք է պատասխանել Բաքվին և ԱՊՀ մյուս գործընկերներին Կիևին աջակցություն ցուցաբերելու համար. Զատուլին
Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ գծով գործընկերների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահին շնորհակալություն էր հայտնել աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
«Ադրբեջանը Ուկրաինա սպառազինություն է մատակարարում, 2022 թվականի արտադրության ականներ է մատակարարում, մենք դրա վրա աչք ենք փակում։ Ստիպված ենք փակում, քանի որ սրացում չենք ուզում։ Մենք փորձում ենք պահել սահմանը, բայց պետք է ժամանակ առ ժամանակ ատամներ ցույց տանք»,–ասել է Զատուլինը։
Քաղաքական գործիչը համոզված է` Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։
«Հիմա ոչ միայն Ադրբեջանի մասին եմ խոսում, այլ նաև Ղազախստանի հետ կապված, բոլոր մյուսների»,–հավելել է նա։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը նախորդ տարվա արտադրության 120 մմ ականներ է մատակարարել Ուկրաինա։
Պետք է պատասխանել Բաքվին և ԱՊՀ մյուս գործընկերներին Կիևին աջակցություն ցուցաբերելու համար. Զատուլին
Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ գծով գործընկերների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահին շնորհակալություն էր հայտնել աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
«Ադրբեջանը Ուկրաինա սպառազինություն է մատակարարում, 2022 թվականի արտադրության ականներ է մատակարարում, մենք դրա վրա աչք ենք փակում։ Ստիպված ենք փակում, քանի որ սրացում չենք ուզում։ Մենք փորձում ենք պահել սահմանը, բայց պետք է ժամանակ առ ժամանակ ատամներ ցույց տանք»,–ասել է Զատուլինը։
Քաղաքական գործիչը համոզված է` Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։
«Հիմա ոչ միայն Ադրբեջանի մասին եմ խոսում, այլ նաև Ղազախստանի հետ կապված, բոլոր մյուսների»,–հավելել է նա։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը նախորդ տարվա արտադրության 120 մմ ականներ է մատակարարել Ուկրաինա։
Աղբյուրը՝ armeniasputnik.am