Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի