Թուրքիայի աշխարհաքաղաքական ճաշացանկը կմնա նույնը. Մարկեդոնովը՝ ՀՀ-ի հետ գործընթացի մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը մի քանի տարբերակիչ առանձնահատկություններ ունեն նախորդ գործընթացների համեմատ, սակայն դրանք չեն չեղարկում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հիմնարար մոտեցումները: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Անկարայում երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունները։
«Այսօր Թուրքիան «ոտքը պնդացրել է» Կովկասում, իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի աղետալի պարտությունից հետո իրեն իրավունք է վերապահում թելադրել խաղի կանոնները։ Այստեղ էլ պատրանքներ պետք չեն»,-կարծում է քաղաքագետը։
Նա համոզված է, որ Հայաստանի ամենամարդասիրական ժեստերը չեն չեղարկի թուրքական «հարձակողականությունը»։ Անկարան չի հրաժարվի ոչ Բաքվին աջակցելուց, ոչ էլ Հայաստանի հետ կարգավորման և հաշտեցման պայմանները հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հետ կապելուց։Այս ամենը Թուրքիայի աշխարհաքաղաքական ճաշացանկում է մնալու։