Լրահոս

29.09.2011 14:39


Մոլդովայում առաջարկել են ծխախոտը վաճառել անձնագրերով

Մոլդովայում առաջարկել են ծխախոտը վաճառել անձնագրերով

«Vesti.md»-ն հայտնել է, որ Մոլդովայում ծխախոտ վաճառողները չափահասությունը հաստատող փաստաթուղթ պահանջելու իրավունք կստանան։ Նման դրույթ է պարունակում կառավարության հաստատած օրենքի նախագիծը։

Դրանից բացի, երկրի կառավարությունը հանդես է եկել անչափահասներին ծխախոտ վաճառելու համար տուգանքի չափը բարձրացնելու առաջարկով։ Ֆիզիկական անձանց համար առավելագույն տուգանքը բարձրացել է մինչև 2400 լեյի (200 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար այն հասել է 7000 լեյի (600 դոլար)։

Թե երբ է նախատեսվում, որ խորհրդարանն ընդունի օրինագիծը, չի նշվում։

«Նովոստի–Մոլդովա»–ի անցկացրած վիճակագրության տվյալներով՝ Մոլդովայում ծխում է բնակչության 60–65%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը