Քաղաքական

16.02.2023 11:51


«Ինվալիդ հալիս գոռում էի՝ Նիկո՛լ Փաշինյան, համեցեք, եկեք կառավարեք, իրենց ընտրածների գլխին սա՞ են բերում»․ ՊՆ նախկին շենք բնակիչներին հանում են տներից

«Ինվալիդ հալիս գոռում էի՝ Նիկո՛լ Փաշինյան, համեցեք, եկեք կառավարեք, իրենց ընտրածների գլխին սա՞ են բերում»․ ՊՆ նախկին շենք բնակիչներին հանում են տներից

Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ լարված իրավիճակ է, մեծ թվով ոստիկաններ գտնվում են շենքում։ Այնտեղ ապրող բնակիչները պնդում են, որ իրենց փրձում են հանել իրենց տներից։

Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեք տարի է, ինչ բնակվում է այդ շենքում։

«Առավոտյան ժամը 8-ի սահմաններում կարմիր և սև բերետավորները, մոտ 7-8 ավտոբուսներով եկան, մտան այստեղ սկսեցին տղամարդկանց քաշքել։ Իմ ամուսինը կաստիլներով է, ինվալիդ է, մտցրեցին մեքենայի մեջ, տարան, երբ փորձեցի թույլ չտալ, նրանցից մեկն ասաց՝ սուս մնա թե չէ քեզ էլ կտանեմ։ Ասացի թողնեք գնամ տուն, դեղ խմեմ, հաշմանդամ եմ, ասում է ասա, ես կբերեմ դեղերդ, թույլ չէր տալսի մտնեմ իմ տուն։ Նրան հրեցի մտա տուն, տեսա տան դռները ջարդած են, ինչ իրավունքով են ջարդել իմ տան դուռը։ Ամուսինս 15 օր առաջ է իջել դիրքերից, երկու աղջիկներս դիրքերում են հիմա, ում համար»,- ասաց բնակիչը։

Կինը նշեց, որ տունը կորցրել են երկաշարժից հետո և վարձակալման հիմքուներով են բնակվում այդ շենքում։

«Նիկոլ Փաշինյանի համար այդքան պայքարել ենք, ինվալիդ հալիս գոռում էի՝ Նիկոլ Փաշինյան համեցեք, եկեք կառավարեք, իրենց ընտրածների գլխին սա՞ են բերում։ Մեր ամուսինների շնորհիվ են իրենք իրենց գլուխը դնում բարձին քնում»,- ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ կառավարությոան որոշմամբ Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը