Կարծիք

15.02.2023 08:20


ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին

ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին

ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին:

«Եվս մեկ հավելում. միրզոյանն այցելելու է Ադըյաման քաղաքը, որը մինչև ցեղասպանությունը մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող քաղաք էր։ ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։

Օկուպացիոն վարչակարգի քրոնիկոնն է մեր աչքերի առջև։ Միակ փրկությունը՝ դիմադրությունը, որի օրինակ է մեզ ծառայում Ադըյամանում ծնված ու Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից Միսակ Մանուշյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը