Արևմուտքի նպատակը ոչ թե ՀՀ անվտանգության ապահովումն է, որքան ՌԴ դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում․ Տարասով
Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի սուր հայտարարությունը:
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի:
«Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը»,-հայտարարել էր Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։
«Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը»,-ռուսաստանյան պաշտոնական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել էր Վոլոդինը։
Հակամարտող ո՞ր երկրին էր ուղղված այս խոսքը և ի՞նչ նպատակով՝ հարցերի մասին 168.am-ի հետ զրույցում խոսեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա նշեց, որ մինչ այդ հարցերին պատասխանելը պետք է արձանագրել մի քանի փաստ: Նախ, ըստ Տարասովի, ակնհայտ է, որ տարածաշրջան ԵՄ-ին ներքաշելու փորձ տեղի է ունենում, ու դա այլևս ոչ միայն փորձ է, այլև իրողություն, քանի որ ԵՄ-ն երկարաժամկետ ու ծավալուն դիտորդական առաքելություն, ներկայություն է ունենալու Հայաստանում պաշտոնական Երևանի խնդրանքով:
Սրան զուգահեռ, նրա խոսքով, մերժվում են ռուսական առաջարկները, մասնավորապես՝ ՀԱՊԿ առաջարկը՝ դիտորդներ տեղակայել, ինչպես նաև ՌԴ առաջարկը՝ հանդիպում կազմակերպել:
Նրա դիտարկումների համաձայն, Ադրբեջանը թեև ժամանակ առ ժամանակ դեմ չի եղել բանակցություններ վարել Արևմուտքում, բայց ակնհայտ աշխարհաքաղաքական նախասիրություն Արևմուտքի հանդեպ չի ցուցաբերում՝ հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հարցում:
«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն անընդհատ փորձում է բոլոր գործընթացները, այդ թվում՝ բանակցությունները տեղափոխել Արևմուտք, կարևոր էլ չէ՝ Վաշինգտո՞ն, Բրյուսե՞լ, թե՞ Փարիզ: Սա ռեգիոնում լրջորեն խորացնում է աշխարհաքաղաքական հակամարտությունը, էլ ավելի խոցելի դարձնելով Հարավային Կովկասը և ռեգիոնի հակամարտությունները: Որ ռեգիոնը մտել է աշխարհաքաղաքական ուղիղ առճակատման փուլ, այդ ռեգիոնում անկայունություն է սկսվել՝ իր բոլոր հետևանքներով:
Բնականաբար, Արևմուտքի նպատակը ոչ թե ՀՀ անվտանգության ապահովումն է, որքան ՌԴ դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում, Արևմուտքը՝ որպես գործիք, օգտագործում է երկրները, և հենց դա էլ խնդիրներ է ստեղծում այդ երկրի համար: Վոլոդինի խոսքը սպառնալիք չէ, այլ վերլուծություն՝ աշխարհաքաղաքական վերլուծություն, հիմնված միջազգային հարաբերությունների վերջին միտումների վրա:
Բայց Ռուսաստանը որևէ տեղ չի հեռանալու ռեգիոնից և աշխատում է ոչ միայն Երևանի, նաև Բաքվի հետ:
Փետրվարի սկզբին տեղի ունեցավ ՌԴ դեսպանի հանդիպումը Միրզոյանի հետ, որին հաջորդեց տարածաշրջան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը, ով Երևանում էր, իսկ հիմա Բաքվում, տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, կա որոշակի գործընթաց, որը ՌԴ-ն իրականացնում է և չի պատրաստվում լքել այդ գործը: Կարծում եմ՝ որքան Արևմուտքի կողմից քայլերը Հարավային Կովկասում ավելի համարձակ ու ինտենսիվ դառնան, այնքան դա կստիպի Ռուսաստանին գործի դնել իր ողջ դիվանագիտական ռեսուրսը ռեգիոնում, քանի որ Ռուսաստանը, կրկնեմ, չի պատրաստվում հեռանալ ռեգիոնից»,-ասաց Տարասովը:
Խոսելով Թբիլիսիի հնարավոր միջնորդության մասին՝ Տարասովն ասաց, որ այդ ձևաչափը Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում քիչ հավանական է, որ ունենա մեծ արդյունավետություն, քանի որ հայկական կողմը գործընթացում փնտրում է ոչ թե միջնորդ, այլ երաշխավոր:
«Թբիլիսին կարող է լինել երաշխավոր, ես կասկածում եմ: Իսկ այս ձևաչափը կարող է կայանալ, եթե Երևանն ու Բաքուն դա ցանկանան»,-նկատեց նա: