Քաղաքական

14.02.2023 20:29


Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը