Ցուցաբերում ենք համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ․ Քըլըչը մեկնաբանել է Ռուբինյանի գրառումը
Մենք առանձին մեկ կաթիլ ենք, միասին օվկիանոս ենք: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ իր էջում տարածելով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումն առ այն, որ հայ փրկարարների խումբը երկրաշարժից տուժած ևս երկու կնոջ է փրկել:
«Սա այն օրն է, երբ բոլորս մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը և ցուցաբերում ենք մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ։ Աստված օրհնի բոլորիդ»,-գրել է Քըլըչը։

Աղբյուրը՝ tert.am