Քաղաքական

14.02.2023 14:23


«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը (տեսանյութ)

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը