Քաղաքական

14.02.2023 11:58

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում»,-Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելել է, որ Արևմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, և այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։