Ավելի քան 2 ամիս է, ինչ Արցախը շրջափակված է։ Ալիևի հանցավոր որոշման արդյունքում 120 հազար մեր հայրենակից մնացել են Լաչինի միջանցքի այն կողմում։
Ալիևին հանցակից է Նիկոլ Փաշինյանը, ով Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը դա բազմիցս էր արել, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում դա պաշտոնական տեսք ստացավ։ Դրանից հետո Ալիևը լկտիացավ։
Արևմուտքն աջակցել է պրահյան գործընթացին, քանզի դրանով հնարավորություն է ստացել վնասել ռուսներին ու դուրս մղել նրանց մեր տարածաշրջանից։ Եթե պաշտոնական Երևանը Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա Ալիևը լկտիանում է ու փակում Լաչինի միջանցքը։
Եթե պաշտոնական Երևանն Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն է հարցականի տակ հայտնվում։ Հենց դրա համար էլ արևմտյան երկրներն աջակցում են պրահյան գործընթացին։ Նրանք ոչ թե Հայաստանին կամ Արցախին են դեմ, այլ թշնամի են համարում Ռուսաստանին։ Եթե Արցախի հարցերը լուծվեն, ապա կլուծվեն նաև ռուս խաղաղապահների հարցերը։ Դրանից հետո Նիկոլի ձեռքերով կանցնեն Գյումրիումռուսական 102–րդ ռազմաբազայի հարցերը լուծելուն։ Ռազմաբազա, որը Նիկոլը հռչակել է որպես ՀՀ անվտանգության սպառնալիք։
Ահա այսպիսի աշխարհաքաղաքական խաղերի զոհ ու մանրադրամ են դարձել Հայաստանն ու Արցախը։ Վերջինս երկամսյա մենության մեջ է, քանզի լքված է Հայաստանի իշխանությունների կողմից։ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում ու նույնիսկ փոքրիկ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։
Գետնի վրա Արցախի կողքին են ռուս խաղաղապահները, բայց նրանք էլ, քաղաքական ու միջազգային իրավիճակից ելնելով, դեռ չեն կարողանում ավելին անել այս պահին։
Քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխում, պատկերը չի փոխվելու։
2 ամսվա մենություն
Ավելի քան 2 ամիս է, ինչ Արցախը շրջափակված է։ Ալիևի հանցավոր որոշման արդյունքում 120 հազար մեր հայրենակից մնացել են Լաչինի միջանցքի այն կողմում։
Ալիևին հանցակից է Նիկոլ Փաշինյանը, ով Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը դա բազմիցս էր արել, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում դա պաշտոնական տեսք ստացավ։ Դրանից հետո Ալիևը լկտիացավ։
Արևմուտքն աջակցել է պրահյան գործընթացին, քանզի դրանով հնարավորություն է ստացել վնասել ռուսներին ու դուրս մղել նրանց մեր տարածաշրջանից։ Եթե պաշտոնական Երևանը Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա Ալիևը լկտիանում է ու փակում Լաչինի միջանցքը։
Եթե պաշտոնական Երևանն Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն է հարցականի տակ հայտնվում։ Հենց դրա համար էլ արևմտյան երկրներն աջակցում են պրահյան գործընթացին։ Նրանք ոչ թե Հայաստանին կամ Արցախին են դեմ, այլ թշնամի են համարում Ռուսաստանին։ Եթե Արցախի հարցերը լուծվեն, ապա կլուծվեն նաև ռուս խաղաղապահների հարցերը։ Դրանից հետո Նիկոլի ձեռքերով կանցնեն Գյումրիում ռուսական 102–րդ ռազմաբազայի հարցերը լուծելուն։ Ռազմաբազա, որը Նիկոլը հռչակել է որպես ՀՀ անվտանգության սպառնալիք։
Ահա այսպիսի աշխարհաքաղաքական խաղերի զոհ ու մանրադրամ են դարձել Հայաստանն ու Արցախը։ Վերջինս երկամսյա մենության մեջ է, քանզի լքված է Հայաստանի իշխանությունների կողմից։ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում ու նույնիսկ փոքրիկ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։
Գետնի վրա Արցախի կողքին են ռուս խաղաղապահները, բայց նրանք էլ, քաղաքական ու միջազգային իրավիճակից ելնելով, դեռ չեն կարողանում ավելին անել այս պահին։
Քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխում, պատկերը չի փոխվելու։
Կորյուն Մանուկյան