Ինչպե՞ս ստացվեց, որ «ժողովուրդը» դարձավ Հայաստանի ներկայացուցչական մարմնի մշտական հանձնաժողովի ղեկավար
Հայաստանում կա մի «անկախ» լրատվամիջոց, որից դուրս եկած գրեթե բոլոր լրագրողներն ու մեկնաբանները «զարմանալիորեն» հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում:
Մեկը՝ 2018-ի իշխանափոխությունից հետո որոշ ժամանակ անց դարձավ Փաշինյանի մամլո-խոսնակը: Մյուսը, ով համարվում էր այդ լրատվամիջոցի «դեմքերից» մեկը, այսօր գովաբանում է Փաշինյանի մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման հարցով: Իսկ երրորդը՝ «ժողովուրդը», հերիք չէ որ դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ այս օրերին էլ նրան «շնորհավորում են» ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ «ընտրվելու» կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այս անձնավորությունը վերը նշված «անկախ» լրատվամիջոցում աշխատում էր որպես «ժողովուրդ»: Այսինքն քննադատում էր նախորդ իշխանություններին՝ իբր ներկայացնելով իրական ժողովրդի կարծիքները: Իրականում այդ անձնավորությունը քաղաքական բոմժության տեսակետներն էր հնչեցնում և, հավանաբար, հենց իր այդ տեսակետի պատճառով հայտնվեց Փաշինյանի թիմում: Այդ թիմում առանձնահատուկ ձևով են գնահատվում պրիմիտիվիզմը, տգիտությունը ու կատարյալ անգրագիտությունը:
Թե ինչո՞ւ և Ինչպե՞ս ստացվեց, որ այդ «անկախ» լրատվամիջոցից դուրս եկան բոլոր անձնավորությունները, դա խնդրի այլ կողմն է: Մյուս կողմը այն է, թե ինչո՞ւ հենց այդ միջակությունները գրավեցին Փաշինյանի ուշադրությունը:
Այս ֆենոմենը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքով է ձևավորում իր իշխանությունը Նիկոլ Փաշինյանը:
Այդ սկզբունքները հետևյալնբ են.
-կա՛մ նրան այս կամ այն կադրին «հուշում» են իր դրսի տերերը,
-կա՛մ այդ կադրը պետք է լինի իրենից՝ Փաշինյանից տարիքով փոքր և կատարյալ անգրագետ, որպեսզի նրա ֆոնին, ինքը Փաշինյանը «լուրջ» գործչի ընկալում ունենա:
Կան նաև կադրեր, որոնց նա ստիպված է նշանակում, որպեսզի պետական համակարգը վերջնականապես չկազմաքանդվի, սակայն այս վերջին կադրերի նշանակումը ժամանակավոր բնույթ է կրում, քանզի նրանց, հասկանալի պատճառով Փաշինյանը չի վստահում:
Ժամանակին, նույն սկզբունքով գործում էր նաև Իոսիֆ Ստալինը: Նա իր կադրային ջարդի քաղաքականության շնորհիվ երկիրը հասցրեց այն մակարդակի, որ այլևս իրեն հավասար մարդ չեր մնացել իշխանությունում:
Իսկ ինքը՝ Ստալինը դրանից հետո սկսեց ընկալվել որպես «ականավոր պետական գործիչ»: Մինչդեռ իրականում, մինչև այդ կադրային ջարդը, և հատկապես 20-րդ դարի 20-ական թվականներին, նրան համարում էին «շարքային գործիչ», ով մյուսներից ոչնչով չէր տարբերվում:
Հայտնի ռուս բոլշևիկ Լև Տրոցկին այդ առիթով նշում էր, թե «Ստալինը մեծագույն գորշ գործիչ էր»/величайшая посредственность/, որի բախտը բերեց, համակարգի շնորհիվ նա հայտնվեց «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում», և իր իշխանության ամրապնդման համար կադրային «մաքրում» կազմակերպեց, որպեսզի երկրի մակարդակը իջեցնի իր մակարդակի»։
Լև Տրոցկու այս խոսքերը կարելի է կիրառել նաև Փաշինյանի դեպքում, պարզապես մեկ տարբերությամբ: Ստալինը իր երկիրը մեծ գնով դեպի վերև բարձացրեց, իր Փաշինյանը նույնպես մեծ գնով կազմաքանդեց Հայաստանը:
Դրա համար էլ Ստալինը կմնա պատմության մեջ՝ որպես խիստ հակասական գործիչ, իսկ Փաշինյանը հավերժորեն կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ, որպես ամենամեծ դավաճանների ցանկում:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am