Թուրքիայում պետական մակարդակով արհամարհվեց հայկական օժանդակությունը
Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան մի քանի օր քրտինքները ճակատին փորձում են արդարացնել Թուրքիա փրկարարներ եւ մարդասիրական օգնություն ուղարկելու իրենց քայլը։ Արդարացումների շարքում էլ ընկնում են իրենց իսկ լարած ծուղակների մեջ։ Այսպես.
1. Եթե 1999-ին նման օգնություն ուղարկվել է, ապա մենք գործ ենք ունեցել ոչ 44-օրյա պատերազմի նախաձեռնողներից, ողջ ընթացքում ամբողջական մասնակիցներից մեկի, Արցախում ցեղասպան քաղաքականության իրականացման ու այս օրերին Արցախի բլոկադան մոլի արդարացնող Թուրքիայի հետ։
2. Նույն արադարացումների շարքում նշվում է, թե այդ օրերին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելն է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին։ Իսկ հիմա ոչ միայն շնորհակալություն չի հայտնվում, այլ ադրբեջանցի փրկարարների հետ հանդիպմանը, Էրդողանը Բաքվի օգնությունը համեմատում է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին իրենց տրված օգնության հետ՝ վերահաստատելով իրենց ցեղասպան քաղաքականությունը։
3. Միակ խոսքը Թուրքիայից հնչեցրեց Հայաստանի հետ բանակցող Քըլըչը։ Բայց ուշադրություն. նա իր ասելիքն ու շնորհակալությունը չուղղեց իշխանություններին կամ Հայաստանին։ Այլ՝ փոխարտգործնախարար նշանակված երիտասադ Վահան Կոստանյանին ու Ռուբեն Ռուբինյանին՝ հայկական օգնությունը վերածելով անձնական նախաձեռնությամբ մի փոքրիկ փաստ միայն։ Ի դեպ, Թուրքիայում պետական մակարդակով արհամարհվեց հայկական օժանդակությունը։
4. Իսկ Մարգարայի կամրջի բացումը եւ Լաչինի փակված ճանապարհը մեր հայ իրականության, հայկական դիվանագիտոթյան սողալով ու ծառայամտությամբ շարժվելու ողջ պատկերն են։
5. Թուրքիա ուղարկված օգնությունը դարձավ լոկ արտաքին ճակատում մեկ երկու հայ պաշտոնյաների ու Նիկոլի գլուխը շոյելու փոքրիկ առիթ, որն օգտագործեց միայն եվրոպացի շարքային պաշտոնյա, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
6. Վաղը նորից Անկարայի կողմից Հայաստանի ու Արցախի հանրապետություններին ուղղված նոր սպառնալիքի, առաջադրված նախապայմանի դեպքում Երեւանից հնչեցվելիք միջազգային հանրությանն ուղղված օգնության կանչին լինելու է զարմացական արձագանք՝ թե կարծես Մարգարայի կամրջով հայ-թուրքական հակամարտությունն ավարտվել էր։
7. Իսկ այն բոլոր տկարամիտները, որ ոգեւորվում ուրախանում, հուսավառվում են թուրքական ցանկացած տողատակում արհամարական ժպիտից, թող մի քիչ ոչ վաղ անցյալն ուսումնասիրեն։ Սիրիայի հետ Էրդողանը հարաբերությունների ջերմացումը դարձրեց անգամ ընտանեկան մակարդակի։ Բայց մեջքից դանակով հարվածն ու շուրջ 10 տարի Սիրիայի նկատմամբ ագրեսիան շարունակվում է, նույնիսկ երկրաշարժի օրերին։
Հ․Գ․ Լուսանկարներից մեկում թուրքական ազգայնական գորշ գայլերը Սիրիայի օկուպացիայի ժամանակ։ Մյուսում Արարարտ Միրզոյանի հետ պարբերաբար հանդիպող արտգործնախարար Չավուշողլուն ազգայնականների նշանով սպառնում է հայ ցուցարարներին Լատինական Ամերիկայում։ Խոսուն զուգահեռներ։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից