Հայկ Բաբուխանյան. «Մեր արտգործնախարարությունը կոպիտ վրիպում է արել»
-Անթույլատրելի է, որ մեր արտգործնախարարությունն այդ ամսաթվով նման հայտարարություն է ստորագրում Թուրքիայի հետ։ Դա անթույլատրելի փաստ է, և մենք կարծում ենք, որ մեր արտգործնախարարությունը կոպիտ վրիպում է արել, և այսօր նույնիսկ քննարկում ենք, որ նման վրիպում թույլ տված արգործնախարարն արդյո՞ք բարոյական իրավունք ունի մնալ որպես արտգործնախարար,-«7 օր»-ին ասել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության վերաբերյալ։
-Ինչ վերաբերվում է այն ֆոնին, որի վրա այս ամեն ինչը կատարվեց, այսինքն՝ Էրդողանի կողմից կատարվող այն հայտարարությունները, որ պահանջներ, նախապայմաններ են ներկայացվում և այլն, մենք գտնում ենք, որ անթույլատրելի էր նման համատեղ հայտարարությամբ հանդես գալը։ Կարծում եմ, որ նախագահի երեկ տված հարցազրույցն ավելի իրատեսական է այն առումով, որ հայտարարվեց, թե պատասխան այցով կգնա Թուրքիա միայն այն դեպքում, եթե կա՛մ սահմանը բաց լինի, կա՛մ ռեալ նախադրյալ լինի սահմանի բացման հետ կապված,-նշել է ՍԻՄ ղեկավարը։
Անդրադառնալով թուրքական մամուլի հրապարակած 5 սկզբունքներին՝ Հ. Բաբուխանյանն ասել է.
–Կուզենայի, որպեսզի մեր արտգործնախարարությունն այս ամենի մասին տար իր մեկնաբանությունը, ոչ թե թուրքական մամուլը։ Կարծույմ եմ, որ դա պետք է արվի հրատապ, որպեսզի մենք՝ քաղաքական ուժերս, կարողանանք կողմնորոշվել, թե ինչպես վարվենք այսքանից հետո։