Վահե Ղազարյանը 36 միլիոն դրամ անտոկոս պարտքով փող է տվել, բայց վարկ է վերցրել Կենտրոնում նոր տուն գնելու համար. ի՞նչ է հայտարարագրել Ոստիկանապետը (տեսանյութ)
168.am-ը գրում է․ Ոստիկանապետից Ներքին գործերի նախարար դարձած Վահե Ղազարյանը, որը 2018 թվականին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել էր 4 միլիոն 184 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոն 100 հազար դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացյալը՝ ապահովագրական հատուցում, շեշտակի բարելավել է իր ֆինանսական վիճակը Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում։
Եթե մինչև Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալը Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը հայտարարագրել էր տարեկան ընդամենը 4 միլիոն դրամ աշխատավարձ, Տավուշի մարզում մեկ առանձնատուն, մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և մեկ արտադրական նշանակության տարածք, ապա Փաշինյանի իշխանության օրոք՝ մի քանի տարում Վահե Ղազարյանի եկամուտները տասնապատկվել են:
2022 թվականի տարեկան հայտարարագրում, արդեն ՀՀ ոստիկանապետ Ղազարյանը հայտարարագրել է ընդհանուր 48 միլիոն 225 հազար դրամ եկամուտ, որից 17,832,738.00 աշխատավարձ՝ ստացված ՀՀ ոստիկանությունից, 28,000,000.00 դրամ փոխառություն՝ ստացված Հայբիզնեսբանկից, որի տնօրենների խորհրդի անդամը, ի դեպ, ՔՊ-ական Տիգրան Ավինյանն է։
Ղազարյանը հայտարարագրել է նաև այլ եկամուտ՝ 2,422,387.00 դրամ՝ ստացված Պետական եկամուտների կոմիտեից (հավանաբար եկամտահարկի վերադարձ)։
Բացի դրանից, Ղազարյանը հայտարարագրել է նոր անշարժ գույք՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ZIL մակնիշի մեքենա՝ գնված 2021 թվականին։
Ուշագրավ է, որ ըստ հայտարարագրի Վահե Ղազարյանը 35 միլիոն, 692 հազար դրամ անտոկոս փոխառություն՝ պարտքով գումար է տվել խոշոր կառուցապատող «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին։
Թե ինչու է Վահե Ղազարյանը շուրջ 36 միլիոն դրամ անտոկոս պարտքով փող տվել կառուցապատող ընկերությանը, իսկ ինքը 25 միլիոն դրամ վարկ վերցրել, կամ հնարավո՞ր է արդյոք 25 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, պարզ չէ, Վահե Ղազարյանի ներկայացրած հայտարարագրում, բնականաբար, դրա մասին տեղեկություն չկա։
Միայն հավելենք, որ Վահե Ղազարյանը պարտքով փող է տվել մի ընկերության, որի սեփականատեր Դավիթ Սուքիասյանն ինքն է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամի փոխառություն տվել այլոց։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության 100 տոկոս բաժնետեր, արդեն նախկին պաշտոնյա Դավիթ Սուքիասյանին, որը Հատուկ քննչական ծառայությունում սկսել է աշխատել 2017 թ.-ի հուլիսից՝ որպես աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թ.-ի հունիսից դարձել է ՀՔԾ գլխավոր քարտուղար, ապա հեռացել է պաշտոնից։
Նշենք, որ Դավիթ Սուքիասյանին են պատկանում ոչ միայն «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, այլ նաև «ՄՄվինինգ», «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ԱՆԻ-ԿՎԱՐՑ» ընկերությունները։