Նույն Hummer-ը տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր. Տեր Եզնիկը փակագծեր է բացում
Վարորդն իր Hummer մեքենայով երեկ երեկոյան հայտնվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության մուտքի դիմաց՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների «կանգ առ» հրահանգին և մեքենան վարելով հետիոտնի համար նախատեսված վայրով: Իսկ հետևանքը եղել է այն, որ վրաերթի է ենթարկվել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, վարորդը դիտավորյալ հարվածել և վնասել է նաև պարեկային երեք և քաղաքացիների ութ մեքենայի։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար պարեկների կողմից գործադրվել է հրազեն՝ Hummer-ի անվադողերի ուղղությամբ, իսկ վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի: Ոստիկաններն արդեն ձերբակալել են վերոնշյալ վարորդին և պարզել, որ Hummer-ը շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված Գեղամ Սահրադյանի կողմից։ Իսկ թե ով է վարորդը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԻ հետ զրույցում:
-Տեր հայր, որպես հոգևորական, ի՞նչ կասեք երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին:
- Իրապես զարմացած եմ, որովհետև երեկվա կեսգիշերային Երևանը հիշեցնում էր ամերիկյան մարտաֆիլմ, բայց, փառք Աստծո, որ զոհեր չունեցանք և առանց անդառնալի կորուստների ավարտվեց այս միջադեպը: Հետաքրքիրն այն է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում հաշվառվված Hummer-ը սրանից տարիներ առաջ հայտնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատույցներում: Երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանն, աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» և անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին, որի գործողություններն օրենքով այդպես էլ չպատժվեցին, իսկ հիմա նույն մեքենայի ղեկին հայտնվել է նրա որդին:
-Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք և ի՞նչ քայլերով է ժամանակին աչքի ընկել Գեղամ Սահրադյանի հայրը:
-Երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի և Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում և երբ ուշադիր նայեցի, տեսա, որ երեկվա «հերոսի» վարած մեքենան և տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է: Այսօր առավոտյան արդեն Արարատ քաղաքում խոսում էին, որ երեկվա միջադեպի հեղինակ Գեղամ Սահրադյանի հայրը նույն մեքենայով տարիներ առաջ սանձարձակություններ էր անում Էջմիածնում ՝ «պայքարելով» Հայոց Հայրապետի դեմ, իսկ իր որդին երեկ ապօրինություն էր գործում մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Արթուր Սահրադյանը ծայրահեղ կրոնավորություն էր ցուցաբերում և ժամանակ առ ժամանակ այդ նույն հակաեկեղեցական խմբով մտնում էին տարբեր եկեղեցիներ ու կոնֆլիկտներ հրահրում: Փաստորեն, ստացվում է, որ «բարեպաշտ» և «հավատավոր» հոր պայքարը ոչ թե պիտի լիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ՝ սեփական տանը, որպեսզի երեկվա դեպքերին ականատես չլինեինք:
-Ի դեպ, ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձերբակալված վարորդի մոտ խուզակության ժամանակ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:
- Այն ժամանակ էլ եղան հրապարակումներ, որ այդ հակաեկեղեցականները թմրանյութի ազդեցության տակ էին, երբ ներխուժել էին Մայր Աթոռ: Եթե այն ժամանակ ոստիկաններն ազնիվ մղում ունեցող հավատացյալների ձեռքից խմբով չպաշտպանեին այդ Hummer-ը և վարորդին ու մնացյալ մասնակիցներին, որոնք ուղղորդված եկել էին վնասելու ու ոտնակոխելու մեր սրբություններն, այսօր առիթ և կարիք չէր նկատվի այդ նույն ոստիկանների կողմից հենց այդ մեքենան հետապնդելու: Հետևապես, եթե ժամանակին որևէ ապօրինություն կանխվի օրենքի ուժի համաձայն, ապա հետագայում չենք ճաշակի դրա դառը պտուղները: Ժամանակի թողտվության արդյունք էր երեկվա միջադեպը, որովհետև եթե հոր գործած մեղքը կանխվեր, այսօր որդին չէր ընկնի նման պատմության մեջ:

Աղբյուրը` iravunk.com