Վահան Հովհաննիսյան. «Ժողովուրդն այսօր ապրում է ավելի վատ, քան առաջ»
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ ելույթը լավն էր, բայց դա միայն ելույթ էր։ Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ այդպիսի վճռական քաղաքականություն վարելու համար իշխանությունները երկրի ներսո՛ւմ պետք է ամուր թիկունք ունենան։
–Ակնհայտ է, որ ժողովրդի կյանքը վատանում է՝ ինչ թվեր էլ հնչեցնեն։ Ժողովուրդն այսօր ապրում է ավելի վատ, քան առաջ,–ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։
Վ. Հովհաննիսյանը հավելել է, որ իրենք չեն հավատում, թե այսօրվա իշխանություններն ընդունակ են վերաձևելու և ստեղծելու բարեկեցիկ Հայաստան։ ՀՅԴ–ն չի հավատում նաև, որ հայ–թուրքական արձանագրությունները կհանվեն Հայաստանի օրակարգից։ Ահա թե ինչու, ըստ Վահան Հովհաննիսյանի, ՀՅԴ–ն պահանջում է համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

7оr.am