Կարծիք

11.02.2023 12:07


Երեկվա դեպքը տիպիկ Հայաստանն է. ղեկին նստածը, դոզավորված արևմտաթուրքական «կանեփով», արդեն 5 տարի է, ինչ երկիրը շեղել է իրական ճամփից

Երեկվա դեպքը տիպիկ Հայաստանն է. ղեկին նստածը,  դոզավորված արևմտաթուրքական «կանեփով», արդեն 5 տարի է, ինչ երկիրը շեղել է իրական ճամփից

Երեկվա դեպքը տիպիկ Հայաստանն է. ղեկին նստածը, դոզավորված արևմտաթուրքական «կանեփով», արդեն 5 տարի է, ինչ երկիրը շեղել է իրական ճամփից՝ տանելով անթույլատրելի ու վտանգավոր ուղիներով, խփում է աջուձախ, պատեպատ, քշում է հասարակության վրա, պատճառում զոհեր և ավերածություններ, չի լսում մարդկանց զգուշացումներն ու աղաղակները, ընթացքում կրակահերթեր են արձակվում երկրի վրա, պոկվում են նրա առանձին մասերը...

Այնուհետև երկիր-մեքենան դառնում է քշելու/ապրելու համար անպիտան, իսկ Նիկոլ-վարորդը փորձում է փախչել այն նույն մարդկանց ձեռքից, որոնք իրեն զգուշացնում էին՝ կանգ առնել և մտնել ճիշտ ուղի:

Այդուհանդերձ, նա հայտնաբերվում է, ձերբակալվում և տալիս ինքնախոստովական ցուցմունք...

«Համերից» ամուր երկիրս....

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը