Քաղաքական

10.02.2023 17:56


Զախարովան մեկնաբանել է ԵՄ առաքելության գալու նպատակի մասին Փաշինյանի հայտարարությունը (տեսանյութ)

Զախարովան մեկնաբանել է ԵՄ առաքելության գալու նպատակի մասին Փաշինյանի հայտարարությունը (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր հետևյալը․ «Արեւմուտքում Ադրբեջանը Հայաստանը ներկայացնում էր որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես արեւմտյան դավադրության մասնակից։ Իսկ մենք ասել ենք ՝ եկեք և ինքներդ մոնիթորինգ իրականացրեք, որպեսզի տեսնեք՝ արդյոք այդ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ»։

«Եթե այդ հայտարարությունը փորձ է արդարացնելու ԵՄ-ի մուտքը տարածաշրջան, դժվար թե այն կարելի է հաջող համարել։ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին խաղաղությունն ապահովում են հենց ռուս խաղաղապահները»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան՝ ի պատասխան քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի համապատասխան հարցի։

«Բրյուսելը ձգտում է փոխել անվտանգության համակարգը տարածաշրջանում, որտեղ անկյունաքարը ռուս զինվորականների ներկայությունն է և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ուզում եմ հավատալ, որ Երեւանում դա հասկանում եւ հաշվի են առնում»,-հավելել է Զախարովան։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը