Քաղաքական

10.02.2023 15:35


Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միրզոյանի և Լավրովի միջև

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միրզոյանի և Լավրովի միջև

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը հեռախոսազրուցի ընթացքում այսօր քննարկել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական կողմից շեշտվել է 2020թ–ի նոյեմբերի 9-ի, 2021թ.–ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ.–ի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների երկխոսության հարցերը։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը