Անհայտ անձը 130 հազ դոլար է թողել զուգարանում բնական աղետից տուժածներին օգնելու համար
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ճապոնական Սակադո քաղաքի իշխանությունները հայտնում են, որ քաղաքապետարանի զուգարանում անհայտ անձը 10 մլն իեն (ավելի քան 130 հազ դոլար) է թողել՝ խնդրանքով, որ այդ գումարը փոխանցվի Տոհակու շրջանում երկրաշարժից և ցունամիից տուժածներին։
Անցած շաբաթ քաղաքապետարանի աշխատակիցները զուգարանում փաթեթով գումար են գտել, որտեղ եղել է նաև երկտող։
–Ես միայնակ մարդ եմ։ Խնդրում եմ այս գումարը փոխանցել Տոհակուի բնակիչներին,–ասված է եղել այնտեղ։
Գումարի մի մասը փաթեթավորված է եղել բանկային թղթով։ Ամենայն հավանականությամբ՝ այն վերջերս է հանվել հաշվից։ Փաթեթում նաև թերթոն է եղել կոչով՝ գումար հավաքել աղետից տուժածների համար։
Սակադոյի քաղաքապետարանը մտադիր է սպասել որոշ ժամանակ, և եթե բարերարը այդպես էլ չհայտնվի ու ետ չպահանջի գումարը, այն փոխանցել ճապոնական Կարմիր խաչին։