ԱՄՆ պետքարտուղարություն. «Սիրիայի իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և անընդունելի են բռնի միջոցները։
«Մենք չենք կարծում, որ հակամարտությունն ունի լուծման ռազմական ճանապարհ։ Մեզ քաղաքական լուծում է հարկավոր, մենք ցանկանում ենք ընդդիմության համար հնարավորություն ստեղծել՝ մասնակցելու Սիրիայի ժողովրդավարական ապագայի ուղղությամբ քաղաքական փոխակերպմանը»,–ճեպազրույցի ժամանակ ասել է Նուլանդը։
Նրա խոսքերով՝ սիրիական ընդդիմության մեծ մասը չի ցանկանում բռնություն գործադրել, և դեպքերի թիվը, երբ նրանք զենք են օգտագործում, շատ քիչ է։ Նուլանդը համոզված է, որ ընդդիմադիրներն այդ քայլին են դիմում բացառապես ինքնապաշտպանության նպատակով։