Փաշինյանը Հայաստանը թողնում է առանց դաշնակիցների․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ ունեցավ ԱԺ–ում՝ արձանագրելով արևմտյան և ռուսական հարթակներում Հայաստանի հերթական խայտառակ պարտությունն Ադրբեջանից։
Ըստ Փաշինյանի՝ Ալիևը կարողացել է հասնել այն բանին, որ ԵՄ–ում «խեթ նայեն մեր ուղղությամբ»՝ կասկածելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական ագրեսիայի է պատրաստվում՝ ընդդեմ Ադրբեջանի։ Եվ ահա ապախեթացնելու համար եվրոպական այդ հայացքները՝ ԵՄ դիտորդները հրավիրվել են Հայաստան, որպեսզի վերահսկեն․․․ հայ–ռուսական զորախմբերի հնարավոր տեղաշարժերը (տողատակում նաև Իրանի շարժը վերահսկելն է)։ Մինչդեռ իշխանական քարոզչամեքենան տարածում է, թե, իբր, ԵՄ դիտորդները գալիս են, որպեսզի կանխեն Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ–ն պաշտոնապես է հայտարարում, որ իր առաքելությունը չի ապահովելու անվտանգություն և իրենք հայտարարություններից բացի Ադրբեջաի դեմ ոչ մի բան չեն անելու, քանզի Բաքուն էներգետիկ հարցերում իրենց համար շատ կարևոր գործընկեր է, ինչը նաև բացառում որևէ պատժամիջոցի կիրառում Բաքվի դեմ։
Ի դեպ, Ալիևը չի համաձայնել ԵՄ դիտորդների մուտք Ադրբեջան, ինչը նրան հնարավորություն է տվել Մոսկվայում Փաշինյանի քայլերը ԵՄ դիտորդների ներգրավման մասով ներկայացնել որպես հակառուսական քաղաքականության հերթական դրսևորում։
Մոսկվայում ու Թեհրանում շատ վատ են վերաբերվում ԵՄ դիտորդների մուտքին Հայաստան։ Այդ մուտքով Հայաստանը միանում է հակառուսական կոալիցիային, ինչը հղի է սարսափելի հետևանքներով։
ԵՄ առաքելությունը չի կարող լրացուցիչ գործիք դառնալ մեզ համար, քանզի չունի նման առաքելություն։ Բացի այդ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը սվիններով է ընդունվում Հայաստանի ու Արցախի գոյության երաշխավորներ ՌԴ–ի ու Իրանի կողմից։ Արդյունքում՝ Հայաստանը կորցնում է դաշնակիցներին ու չի ստանում անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ։
Փաշինյանի այս քայլերից շահում են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Ինքը հույս ունի, որ անձամբ կարող է շահել՝ ինչ–ինչ զարգացումների դեպքում փախչելու տեղ ունենալու հնարավորությամբ։ Այսինքն՝ Տիխանովսկայա դառնալու հնարավորությամբ։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի թեմային, ապա այս հարցում Ալիևն ու Փաշինյանը համատեղ են գործում՝ կողմ արտահայտվելով պրահյան գործընթացին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից