Նիկոլի օրոք 71 չգործող զորամաս է դրվել վաճառքի. ի՞նչ կասի սրա մասին քայլիստ Գևորգը
Քայլիստ երեսփոխան Գևորգը, ով նախկինում մոլի ՀՀԿ-ական էր և հայտնի է նրանով, որ ստում էր, թե իբր իր հորը նախկինների օրոք ընդդիմադիր լինելու համար ազատել են ԵՊՀ-ից, այնինչ նա ԵՊՀ-ում երբեք չէր էլ աշխատել, երեկ բացահայտ մանիպուլյացիաների դիմեց և փորձեց Սեյրան Օհանյանի շուրջ ծավալվող տրագիկոմեդիայում դիվիդենտներ շահել... Սույն քայլիստը փորձեց սեփական թիմի հանցանքները և փնթիությունը կրկին բարդել նախկինների վրա և հիմա բանակում տիրող խայտառակ վիճակի պահով հայտարարեց, թե «Զինվորը տնակի և վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել են»՝ նկատի ունենալով, որ 2000-ականների սկզբին Սեյրան Օհանյանի ՊՆ նախարար եղած ժամանակ Արարատի մարզում չգործող զորանոց է վաճառվել...
Նախ, Էժանագին մանիպուլյատոր Գևորգին ասեմ, որ նույն Նիկոլի օրոք, 71 չգործող զորամաս է դրվել վաճառքի... Ի՞նչ կասի սրա մասին քայլիստ Գևորգը...
Երկրորդը, մեր զինվորները անմարդկային պայմաններում են ծառայում Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ 2020 թ-ից հետո՝ քայլիստ-պատուհասների օրոք են բացվել այդ խոզանոց-զորամասերը, որոնցից մեկն էլ Ազատ գյուղի այդ զորամասն էր, որտեղ 15 զինվոր մահացավ...
Գրո՛րգ, նախկինների օրոք բացված զորամասերը սահմանամերձ Տավուշի և Արարատի մարզերում մինչև հիմա էլ նորմալ գործում են...
Հարց ստախոս և մանիպուլյատոր Գևորգին՝ Ի՞նչ կապ ունի մոտ 20 տարի առաջ Արարատի մարզում չգործող զորամասի վաճառքը հիմա Սյունիքում, Գեղարքունիքում կամ Վայոց Ձորում խայտառակ պայմաններում ծառայող մեր զինվորների վիճակի հետ...
Քայլիստ Գևորգ՝ Արարատի մարզի այդ զորամասը պոկե՞լ տանելու էիր Ազատ կա՛մ Ներքին Հանդ...
Կեղծարարությունը և ստախոսությունը քայլիստ-քայլիստուհիների հիմնական զբաղմունքն է...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից