Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարությունը
Կարեւորելով Հայաստանի ու նրա հարեւանների միջեւ բարի դրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը պետք է նպատակաուղղված լինի տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղության հաստատմանը, միաժամանակ մեր անհամաձայնությունն ենք հայտնում հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ մեր իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությանը: Դատելով գործընթացից` տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերության սկիզբ է նախանշում, այլ նմանվում է գաղտնի գործարքի' թուրքական պետության ու Հայաստանի իշխանությունների միջեւ, որը, մեր կարծիքով, չի բխում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ Հայ ժողովրդի շահերից:
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով ու մեր երկրի ապագայով`
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարում է
1. Հայաստանի Հանրապետությունը ի դմս նախագահի կամ արտաքին գերատեսչության պատասխանատուների, պարտավոր է ազգային կարեւորագույն հարցերում, մանավանդ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ցուցաբերել համախորհուրդ աշխատանքի պատրաստակամություն` հասարակական, քաղաքական, վերլուծական, հանրային կարծիքը ուսումնասիրող կազմակերպությունների հետ համատեղ գործելու: Նմանատիպ աշխատաոճը հնարավորություն կընձեռի բաց ու անկաշկանդ միջավայրի ձեւավորման` պետություն-հասարակություն հարաբերություններում, ինչպես նաեւ հասարակության համաձայնությանը արժանացած ընդհանուր հայեցակարգի ձեւավորման` ուղղված տարիներով կուտակված հայ-թուրքական խնդիրների կարգավորմանը:
Ազգային կարեւորագույն հարցերի պատասխանատուների կողմից վերը նշված գործելաոճ որդեգրելու պարագայում ՀՌԱԿ Քաղաքական խորհուրդը հայտնում է իր պատրաստակամությունը համատեղ աշխատանքի` մասնակից դարձնելով այս գործընթացին նաեւ սփյուռքի հնարավորությունները:
2. Ողջունելով Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջնորդական առաքելությունը, այնուամենայնիվ ՀՌԱԿ Քաղաքական խորհուրդը գտնում է, որ Հայաստան-Թուրքիա պետությունների հարաբերություններում մինչ օրս խորացող խնդիրների լուծումը գտնվում է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարանի տիրույթում, հետեւաբար, պահանջում ենք այս ժամանակահատվածում «սառեցնել» բոլոր տեսակի հարաբերությունները թուրքական կողմի հետ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ձեռք չի բերել Միջազգային Դատարան դիմելու իրավունք:
3. ՀՌԱԿ Քաղաքական խորհուրդը վերահաստատում է ս.թ. մարտի 3-ին տարածված հայտարարությունը` նրանում զետեղված միջազգային իրավունքին ուղղված դրույթների այժմեականությունը եւ կոչ անում ՀՀ Ազգային ժողովին օրակարգային հարց դարձնել «ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարանի իրավական գերակայության մասին» օրենքի ընդունումը:
Ճանաչելով Միջազգային դատարանի գերակայությունը ՀՀ-ի կողմից, հնարավորություն կընձեռի միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր տարածաշրջանային խնդիրների վերջնական լուծմանը հասնելու առավել կարճ ժամանակահատվածում, քան որեւէ պետության կամ պետությունների միջնորդական առաքելության պայմաններում:
4. ՀՌԱԿ Քաղաքական խորհուրդը հայտնում է շնորհակալություն եւ ողջունում է պետական գործիչների հայտարարությունները ու բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են 1915 -1923 թվականներին Հայ ժողովրդի հանդեպ թուրքական կառավարությունների իրականացրած Մեծ եղեռնը, սակայն միաժամանակ գտնում ենք, որ մարդկության հանդեպ իրականացված հանցագործության դատապարտումը առաջին հերթին անհրաժեշտ է հենց տվյալ պետությունների հասարակությանը, քանի որ նմանատիպ զգացմունքային գործընթացներից աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը բացի բարոյական հաղթանակից ուրիշ որեւէ իրավական` դատապարտող ու փոխհատուցող գործընթացի արդարացի լուծում չի ստանում:
5. ՀՌԱԿ Քաղաքական խորհուրդը կոչ է անում Հայ դատի հարցերով զբաղվող բոլոր հայկական կազմակերպություններին ե՛ւ Հայրենիքում, ե՛ւ սփյուռքում` որպես ռազմավարություն ընտրել հետեւյալ գործելաոճը.
-կենտրոնացնել ջանքերը` լոոբինգային եւ այլ հնարավորությունները Հայ Դատը Միջազգային Դատարան հասցնելու ուղղությամբ:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության
Քաղաքական խորհուրդ
Երեւան, 25 ապրիլի, 2009 թ.