Քաղաքական

08.02.2023 10:21


Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել որակավորման քննության անցողիկ շեմը. «Հրապարակ»

Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել որակավորման քննության անցողիկ շեմը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով՝ միայն 1 հոգի է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 հոգի, միավորների անցողիկ շեմը եղել է 80-ը, և միայն մեկ հոգի՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն է կարողացել հատել անցողիկ շեմը, նա ստացել է 86 միավոր։ Ամենացածր ստացած մասնակիցը հավաքել է 30 միավոր։

Նշենք, որ հավակնորդները 5 օր ժամանակ ունեն քննության արդյունքները բողոքարկելու համար, և չի բացառվում, որ բողոքարկումից հետո ոմանց միավորներն ավելանան, և նրանք ներառվեն դատավորների ցուցակում»:

Այս խորագրի վերջին նյութերը