Քաղաքական

07.02.2023 21:27


Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել․ Արարատ Միրզոյան

Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այդ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը: Եվ, չնայած այս հանգամանքին, մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական արձագանքը և առաջարկները: Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը