Մոլդովայի սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնանկ է արվել խորհրդարանը ցրելու կոչերի համար
Մոլդովայի սահմանադրական դատարանի նախագահ Դումիտրու Պուլբերեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նման որոշում են կայացրել Սահմանադրական դատարանի դատավորները՝ անվստահություն արտահայտելով Պուլբերեի նկատմամբ։
Տեղեկացնենք, որ Պուլբերեն պաշտոնանկությունից առաջ հանդես էր եկել երկրի խորհրդարանը ցրելու կոչերով։ Բանն այն է, որ Մոլդովան արդեն երկու տարի է, ինչ առանց նախագահի է, որն ընտրվում է խորհրդարանի պատգամավորների կողմից։ Ըստ Մոլդովայի սահմանադրության՝ եթե պատգամավորները չեն կարողանում ընտրել նոր նախագահ, ապա խորհրդարանը պետք է ցրվի։ 2009–ից սկսած արդեն երկու անգամ ցրվել է Մոլդովայի խորհրդարանը։ Երկրի իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներն իրենց հերթին հիմնվում են այն բանի վրա, որ Սահմանադրությամբ արգելված է տարին երկու անգամ ցրել խորհրդարանը, իսկ ներկա խորհրդարանի ժամկետն այս առումով սպառվելու է սպետեմբերի 28-ին։