Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ գերցածր վարկանիշ ունի։ Նա իր իշխանությունն այժմ պահում է ուժային, մասնավորապես՝ ոստիկանականլծակով ու մարդկանցկաշառելով։
Ոստիկանությանը բյուջեից հատկացվող գումարները հսկայական են։
Բանակին, սահմաններին, մեր երկրի անվտանգությանը սրանք մնացորդային մեթոդով են ֆինանսական միջոցներ հատկացնում։ Պատահական չէ, որ նախորդ տարի բանակի համար նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 30 տոկոսի չափով։ Մինչդեռ ոստիկանության աշխատավարձերն ու պարգևավճարները կայուն աճում են։ Ոստիկանությունը քանական առումով էլ է աճում։
Նիկոլը գիտի, որ ինքը կարող է տեղաշարժվել միայն ոստիկանական պատնեշի ուղեկցությամբ։ Գիտի ու ձևեր չի թափում, ժողովրդի մեջ այլևս չի մտնում 2018–ի կամ 2019–ի պես։
Ինչ մնում է իշխանությունը պահելու մյուս գործիքին, ապա այն կոռուպցիան է։ Նիկոլն իր թիմակիցներին դրդել է համատեղ հանցանքի՝ փող աշխատելուն։ Մեկին ասֆալտի տենդեր է շահել տալիս, մյուսին բյուջեի միջոցով այլ գործ անելու հնարավորություն է տալիս, երրորդին՝ բիզնեսի ճանապարհ բացում, չորրորդներին՝ պարգևավճարներով կերակրում, հինգերորդներին՝ առանց մրցույթի պետությանը մատակարար դարձնում, վեցերորդներին՝ բյուջեից հսկայական միջոցներ հատկացնում․․․
Նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ 2018–ին աղքատ ու սոված տղաներն ու աղջիկները հիմա դարձել են փողատերեր, բնակարանատերեր, ավտոմեքենայատերեր, բիզնեսատերեր։ Քայլարածներից ոմանք արդեն նորաթուխ օլիգարխներ են՝ դոլարային միլիոնատերեր։ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, նիոկալան նախարաները, մարզպետները, առանձին ոլորտների բարձրաստիճան չինովնիկները, որոշ պատգամավորներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հսկայական միջոցների տեր են դարձել։ Փողն ու համատեղ հարստանալու մոլուցքն է սրանց միավորում։
Նիկոլն ու թիմակիցները գիտեն, որ իշխանությունից զրկվելուց հետո հազար ու մի հարցի պետք է պատասխան տան, այդ թվում՝ թալանի մասով։ Դրա համար էլ ատամներով են պահում աթոռները։
Նիկոլն իր թիմակիցներին թալանելու հնարավորություն է տվել, որպեսզի նրանք իրենց իսկ շահերից ելնելով պահեն իր իշխանությունը։ Թիմակիցները Նիկոլի կողքին ոչինչ են, առանց Նիկոլ՝ ոչնչություն։ Դրա համար էլ կառչել են նրանից։ Նիոլն էլ թիմից է կառչել։ Համատեղ հանցանքն ու պատժվելու վախն է նրանց միավորում։
Ի դեպ, Նիկոլն իշխանությունը պահելու այլ մեթոդ էլ է կիրառում։ Նրա ապիկար կառավարման ամեն մի տարին ՀՀ քաղաքացիների վրա նստել է 1 միլիարդ դոլար վարկ։ Այսինքն՝ 2018–ից հետո Նիկոլը պետական պարտքն ավելացրել է 4–5 միլիարդ դոլարով։
Վարկ վերցնելու միջոցով իշխանությունը պահելու այլ մեթոդ էլ է կիրառվում։ Նիկոլն իր թիմակիցներին դրդրում է, որ նրանք վարկ վերցնեն՝ անձնական ախորժակները բավարարելու համար։ Վարկի տակ նրանց մտցնելով՝ կրկին լուծվում է իշխանությունը պահելու հարցը։ Դղյակամոլ Արարատ Միրզոյանը եզակի դեպք չէ, երբ նիկոլականը հսկայական վարկ է վերցնում։ Այդ վարկը Նիկոլի թիմակիցներին կառչած է պահում աթոռներից ու ստիպում նրանց պահել նաև Նիկոլի աթոռը, քանզի գիտեն, որ իշխանափոխության դեպքում վարկի տակ կմնան ու կկորցնեն վարկով ձեռք բերածը։
Ահա այսպես՝ հարուստների, թալանի, դղյակաշինության դեմ կոկորդ պատռող նիկոլենք խրվել են թալանի ու դղյակաշինության մեջ՝ վերածվելով հեղափոխական օլիգարխների։
Վարկով ու ոստիկանությունով պահվող իշխանություն
Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ գերցածր վարկանիշ ունի։ Նա իր իշխանությունն այժմ պահում է ուժային, մասնավորապես՝ ոստիկանական լծակով ու մարդկանց կաշառելով։

Կորյուն Մանուկյան