Աշխարհ

05.02.2023 12:09


ՀՀ–ն պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից. Թուրքիայի պաշտպանության նախարարի «խորհուրդը»

ՀՀ–ն պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից. Թուրքիայի պաշտպանության նախարարի «խորհուրդը»

Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու մեր նախագահը։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet» թերթին տված հարցազրույցում։

«Արտաքին ուժերի ազդեցության տակ, նրանք երազանքների գիրկն են ընկել, բայց դա տրամաբանական մոտեցում չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի ընձեռված հնարավորությունից»,-ասել է Հուլուսի Աքարը։

Նախարարը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար։

Նա հավելել է նաև, որ Ադրբեջանի հետ նրանք շարունակում են մեկ բռունցք ու մեկ սիրտ մնալ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը