Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղում սերբական սցենարը. քաղաքագետ
Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու և սերբական սցենարը թույլ չտալու հարցում։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում` «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովի ժամանակ։
Սուսլովը համոզված է, որ որքան էլ ուկրաինական ճգնաժամի համատեքստում մեծանա Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար, դա չի նշանակում, որ Ռուսաստանն Անկարայի և Բաքվի կողմն է անցնում Հայաստանի հետ առճակատման մեջ։
Առաջին հերթին քաղաքագետն ընդգծել է, որ ուկրաինական հարցում Ռուսաստանի և Արևմուտքի պատերազմի և այդ պատերազմի գոյաբանական բնույթ ձեռք բերելու արդյունքում որոշ երրորդ խաղացողներ հնարավորություն տեսան էապես ավելացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։
Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային։ Անկարան մեծ հավակնություններ ունի, բայց բազմաթիվ առանցքային սյուժեներում ի վիճակի չէ իրեն պատասխանատու պահել։
Անշուշտ, Ռուսաստանի համար Թուրքիան թե՛ մրցակից է, թե՛ շատ կարևոր գործընկեր։ Արևմուտքի հետ պրոքսի պատերազմի պայմաններում Ռուսաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ բացահայտ հակամարտության հարցում։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիան ու Ադրբեջանը հաճախ բավական վճռական և լկտիաբար են գործում։
Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ Ռուսաստանը լքում է Հայաստանին և առևտուր է անում նրա շահերով։
«Ռուսաստանը լիովին հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, նա շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության շարունակման հարցում։ Նա շահագրգռված է հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կպաշտպանի Ղարաբաղի բնակչությանը և թույլ չի տա սերբական Կրաինայի սցենարը»,-նշել է Սուսլովը։
Փորձագետը վստահ է, որ Մոսկվան պետք է միջնորդ մնա հակամարտության մեջ, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից լինի։ Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման և տարածաշրջանում հետագա էսկալացիայի։
Միևնույն ժամանակ, Մոսկվայում որոշ զգացողություններ կան, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, բացահայտ հակառուսական դիրքերի չանցնելով, այնուամենայնիվ, այսրոպեական շահի հետապնդման ընթացքում մասամբ թույլ է տալիս Արևմուտքին օգտագործել իրեն Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս հանգամանքը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում, և հնարավոր է, որ ՌԴ արտգործնախարարի վերջին, մի փոքր կտրուկ հայտարարությունները դրա հետ են կապված։
Շարունակելով Սուսլովի միտքը՝ նրա գործընկեր, քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հակառակ «ավագ եղբոր» մասին մեդիա-նարատիվներին, որոնք կիրառվում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունները նկարագրելիս, իրականում Հայաստանը դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն։
«Հայաստանը չի ընկալվում որպես երկիր, որին կարելի է թելերը քաշելով կառավարել։ Այն չի ընկալվում որպես խամաճիկ: Շատ հաճախ լրատվամիջոցներում կարելի է հրապարակումներ հանդիպել, թե Ռուսաստանը մեծ եղբայրն է և այլն: Բայց քաղաքականությունը որոշող և որոշումներ կայացնող մարդկանց կողմից այն ընկալվում է որպես դաշնակից. բարդ, բայց դաշնակից»-հավելել է նա:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։

Աղբյուրը` armeniasputnik.am