Քաղաքական

04.02.2023 16:43


Ինչո՞ւ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին (տեսանյութ)

Ինչո՞ւ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին (տեսանյութ)

«Այն կերպ, ինչպես աշխատում է Արևմուտքը շատ նման է սովետմիության գործելաոճին, կա հստակ գաղափարախոսություն, կա քաղբյուրո, հստակ ասում են ինչ պետք է անել կամ՝ չանել, ինչն է լավ կամ՝ վատ, իսկ Ռուսաստանը սովետմիության փլուզումից հետո պարզապես չի աշխաատում․ չնայած հսկայական տարածքի, այն չի կարող ուղղակի պետություն լինել, այն պետք է ունենա ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիներին վերաբերող գաղափարախոսություն, այլ նաև՝ հարևաններին, հատկապես գործընկերներին վերաբերող»,-այս մասին «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Անդրանիկ Թևանյանը ։

«Հայաստանն այն եզակի դեպքն է աշխարհի, երբ մի պետությունը զգալիորեն կախում ունի մեկ այլ պետությունից, ճիշտ է դաշնակիցներ են, գործընկերներ, բայց կախվածությունը մեծ է բոլոր կողմերով, և ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում առաջանում են հակառուսական տրամադրություններ։ Հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զինուժի կողմից, Ղարաբաղը, 44-օրյա պատերազմից հետո, մենք ամբողջովին չկորցրեցինք միայն Մոսկվայի օգնությամբ ու շնորհիվ, մեր քաղաքացիներն աշխատում են Ռուսաստանում, այնտեղից գումարներ են ուղարկում՝ միլարդից ավել մի քանի տվյալներով, 1500-ից ավել ռուսական ընկերությունն եր են այստեղ գործում, այստեղ բոլորը գրեթե խոսում են ռուսերենով, հասկանում են ռուսերեն, և գրեթե ոչ բոլորն են հասկանում անգլերեն, և ստացվում է, որ Ռուսաստանն այստեղ պարտվում է ․ ես մի քանի օրինակներ բերեմ, որ հասկանալի լինի, չեմ տեսել որևէ ամերիկյան կամ արևմտյան ընկեություն, որը ֆինասավորեր հակաարևմտյան լրատվամիջոց, թեև գիտեմ, շատ ռուսական ընկերություններ ֆինանավորում են հակառուսականություն քարոզող լրատվամիջոցների, քաղաքական ուժերի և այլն»,-ասաց Թևանյանը։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը