455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ փոխնախարարի հայրը արդարացվել է դստեր պաշտոն ստանալուց 6 ամիս հետո
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը՝ Աշոտ Սարգսյանը արդարացվել է դստեր՝ Արդարադատության փոխնախարար նշանակվելուց վեց ամիս հետո։ Այսպես՝ Արփինե Սարգսյանը Արդարադատության փոխնախարար է նշանակվել 2022 թվականի հունվարի 21-ին, իսկ հայրը դատարանի որոշմամբ արդարացվել է նույն թվականի հունիսի 3-ին։ Այս մասին Irakamum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Կառույցից տեղեկացրել են, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։ Իսկ, թե ինչ քրեական գործով է անցել Աշոտ Սարգսյանը դատախազությունը գաղտնի է պահել։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը մեր հարցի այդ հատվածը համարել է պետական գաղտնիք։
Ուշագրավն այն է, որ Դատալեքս տեղեկատվական համակարգում ևս որեևէ հիշատակում Աշոտ Սարգսյանի վերաբերյալ չկա։
Մինչդեռ մամուլի հրապարակումների համաձայն Ներքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ, նախկինում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը նախկին իշխանության տարիներին հասցրել է մեղադրվել կոռուպցիոն մի աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաեւ որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ: Դեռ 2014 թվականին մամուլը գրել էր, որ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով:
Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների շենքերը:
Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար, եւ հրապարակումների համաձայն Սարգսյանը ՊՆ-ում ունեցել է հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Կալանքի տակ էր գտնվում, սակայն, միայն Աշոտ Սարգսյանը:
Կոմիտաս Մուրադյանը նախկինում եղել է ԼՂՀ ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ հակառակորդը քառօրյա պատերազմի ժամանակ հաջողություններ է գրանցել։ գործողություններ գրանցեց: Ապա ըստ նույն հրապարակումների Մուրադյանը եւ քառօրյա պատերազմի ժամանակ ազատված մի քանի անձինք «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել էին զենքերի տեսականին՝ հպարտությամբ նշելով, թե ինչ ունենք մենք, ինչ ունի հակառակորդը, սակայն իրականում թանգարանում ներկայացված զենքերը ՊՆ զինանոցում չէին էլ եղել:
Հենց դրա համար Սերժ Սարգսյանը պատժել է մատակարար Սարգսյանին:
Բայց «թավշյա հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում մեծ հափշտակութան համար կալանավորված գործարարի դստերը բարձր պաշտոնի է նշանակել, իսկ վերջինիս պաշտոնի նշանակվելուց հետո արդեն Աշոտ Սարգսյանը կարճ ժամանակ անց արդարացվում է։
Հավելենք, որ միայն Արփինե Սարգսյանը չէ, որ այդ ժամանակվա Արդարադատության նախարարա Կարեն Անդրեասյանի ժամանակ աշխատել է նախարարությունում։ Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանն էլ կնոջ փոխնախարար նշանակվելուց հինգ ամիս հետո նշանակվել էր Արդարադատության այդ ժամանակվա նախարարի խորհրդական։ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ տեղափոխվելուց հետո Արշակ Վարդապետյանն աշխատանքի է անցնում արդեն ԲԴԽ-ում, իսկ «նախկիններից տուժած» Արփինե Սարգսյանն էլ պաշտոն է ստանում նոր ձևավորված Ներքին գործերի նախարարությունում։