Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախն ավելի քան 1,5 ամիս շրջափակված է։ Երևանից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա գտնվող Արցախում կտրոնային համակարգ է ներդրված սննդամթերքի որոշ տեսակների վրա։ Կա հոսանքի ու գազի խնդիր, կապի խնդիր։ Երեխաները զրկված են նորմալ կրթվելու հնարավորությունից։
Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման դուրս գա օրակարգից ու վերածվի ընթացիկ լրահոսի։Իրենց քարոզի հիմքում Հայաստանն Արցախին հակադրելն է, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն մտցնելը։
Ինչպես որ 44-օրյա պատերազմից հետո մեր պարտությունն էին ներկայացնում որպես հաղթանակ ու բարեբախտություն, այնպես էլ Լաչինի միջանցքի փակումն են ներկայացնում որպես հնարավորություն, թե, իբր, փոխարենը Հայաստանի ինքնիշխանությունն ենք կարողանալու պաշտպանել ու չենք հանձնելու «Զանգեզուրի միջանցքը»։
Իրականությունն այն է, որ սրանք Արցախը ճանաչել են ադրբեջանական ու դրանով ոչ թե փրկել են, այլ բացել են Հայաստանի կործանման ճանապարհը։
Եթե Երևանում, Իջևանում, Գյումրիում, Ենոքավանում կամ Հայաստանի այլ քաղաքներում կամ գյուղերում ապրող որևէ մեկին թվում է, թե կարելի է Արցախը զիջելով խաղաղություն ստանալ, ապա նա չարաչար սխալվում է։
Նիկոլենք 44-օրյա պատերազմից հետո ասում էին՝ ոչինչ, որ պատերազմում պարտվեցինք ու հսկայական տարածքներ կորցրեցինք, փոխարենը շանս է ստեղծվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու, առևտուր անելու, լավ ու խաղաղ ապրելու։ Հիմա արդեն իրենք են խոստովանում, որ Ալիևը Երևանն է պահանջում, Հայաստանն էլ համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Խոստովանում են, բայց շարունակում են թուրք-ադրբեջանական նախապայմանները բավարարելու ուղղությամբ գնալ ու մարդկանց խաբել։
Լաչինի միջանցքը փակվել է Ալիևի հանցավոր որոշման ու Հայաստանի իշխանությունների հակաղարաբաղյան, հակահայաստանյան քաղաքականության արդյունքում։
Հայաստանի ու Արցախի շահերը տարանջատելը, առավելևս այդ շահերը հակադրելը պետական հանցագործություն է։ Ահա այդ հանցագործության զոհ են դարձել Արցախի մեր քույրերն ու եղբայրները։ Զոհի կարգավիճակում ենք նաև մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։ Ու թող ոչ մեկին չթվա, թե Լաչինի միջանցքի թեման Հայաստանին չի վերաբերում։ Իշխանությունները հենց դա են ուզում տարածել, որ Լաչինի հարցը բացառապես ղարաբաղցիներինն է և թող իրենք էլ ռուսների ու ադրբեջանցիների հետ լուծեն այդ հարցը։ Եվ սա այն դեպքում, երբ 2021-ի խորհրդարանական ընտրություններում խոստացել էին հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ավելին՝ խոսում էին Արցախի տարածքների դեօկուպացիայից։ Հիմա ասում են՝ խաբել ենք, թեքվում ենք դեպի Թուրքիա ու հույսներս դնում Ադրբեջանի ողորմածությանը։
Նիկոլ Փաշինյանի համար Արցախը, Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան 1-ին պատերազմում մեր հաղթանակը, Հայաստանի անկախության հռչակագիրը խորթ ու ատելի են եղել և՛ իշխանության գալուց առաջ, և՛ հիմա։ Հետևանքները տեսանելի են։
Մեզ նոր որակի առաջնորդություն է պետք։ Առաջնորդություն, որը Արցախը չի համարի ադրբեջանական, չի փլուզի հայ-ռուսական հարաբերությունները, Իրանի հետ նոր մակարդակի հարաբերություն կհաստատի, Արևմուտքի համար կդառնա վստահելի գործընկեր, այլ ոչ թե օգտագործման ենթակա գործիք, կբերի իրական խաղաղություն, կվերականգնի բանակը, կվերացնի ներազգային թշնամանքը, վերջ կտա այս մղձավանջին։ Մինչև այս ամենը չլինի, չի լուծվելու Լաչինի միջանցքի խնդիրը, Արցախի ու Հայաստանի գոյությունը հայտնվելու է հարցականի տակ։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ մեկ մարդու, իշխանությունը զավթած փոքրիկ խմբակի պատճառով հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովրդին կրկին հայտնվել կրակի բերանում կամ սրի քաշվել։Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց։
Եվ վերջում ուզում եմ դիմել արցախահայությանը։
Սիրելինե՛րս, մենք Ձեզ հետ ենք, դուք Հայաստանի իշխանությունների ու նրանց փոքրաթիվ կողմնակիցների կարծիքներով մի՛ դատեք բոլորի մասին։ Բոլորս ենք շրջափակման մեջ, պարզապես՝ դուք եք այդ բեռն արժանապատվորեն տանում։ Համոզված եմ, որ միասնական ուժերով կարողանալու ենք հաղթահարել այս ճգնաժամը, կարողանալու ենք տեր կանգնել մեր արժանապատվությանն ու ապրելու իրավունքին։
Ես դիմանալու կոչ չեմ անում, գիտեմ, որ դուք դրա կարիքը չունեք, դուք դիմանում եք ու պայքարում նաև հանուն Հայաստանի։
Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախն ավելի քան 1,5 ամիս շրջափակված է։ Երևանից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա գտնվող Արցախում կտրոնային համակարգ է ներդրված սննդամթերքի որոշ տեսակների վրա։ Կա հոսանքի ու գազի խնդիր, կապի խնդիր։ Երեխաները զրկված են նորմալ կրթվելու հնարավորությունից։
Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման դուրս գա օրակարգից ու վերածվի ընթացիկ լրահոսի։ Իրենց քարոզի հիմքում Հայաստանն Արցախին հակադրելն է, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն մտցնելը։
Ինչպես որ 44-օրյա պատերազմից հետո մեր պարտությունն էին ներկայացնում որպես հաղթանակ ու բարեբախտություն, այնպես էլ Լաչինի միջանցքի փակումն են ներկայացնում որպես հնարավորություն, թե, իբր, փոխարենը Հայաստանի ինքնիշխանությունն ենք կարողանալու պաշտպանել ու չենք հանձնելու «Զանգեզուրի միջանցքը»։
Իրականությունն այն է, որ սրանք Արցախը ճանաչել են ադրբեջանական ու դրանով ոչ թե փրկել են, այլ բացել են Հայաստանի կործանման ճանապարհը։
Եթե Երևանում, Իջևանում, Գյումրիում, Ենոքավանում կամ Հայաստանի այլ քաղաքներում կամ գյուղերում ապրող որևէ մեկին թվում է, թե կարելի է Արցախը զիջելով խաղաղություն ստանալ, ապա նա չարաչար սխալվում է։
Նիկոլենք 44-օրյա պատերազմից հետո ասում էին՝ ոչինչ, որ պատերազմում պարտվեցինք ու հսկայական տարածքներ կորցրեցինք, փոխարենը շանս է ստեղծվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու, առևտուր անելու, լավ ու խաղաղ ապրելու։ Հիմա արդեն իրենք են խոստովանում, որ Ալիևը Երևանն է պահանջում, Հայաստանն էլ համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Խոստովանում են, բայց շարունակում են թուրք-ադրբեջանական նախապայմանները բավարարելու ուղղությամբ գնալ ու մարդկանց խաբել։
Լաչինի միջանցքը փակվել է Ալիևի հանցավոր որոշման ու Հայաստանի իշխանությունների հակաղարաբաղյան, հակահայաստանյան քաղաքականության արդյունքում։
Հայաստանի ու Արցախի շահերը տարանջատելը, առավելևս այդ շահերը հակադրելը պետական հանցագործություն է։ Ահա այդ հանցագործության զոհ են դարձել Արցախի մեր քույրերն ու եղբայրները։ Զոհի կարգավիճակում ենք նաև մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։ Ու թող ոչ մեկին չթվա, թե Լաչինի միջանցքի թեման Հայաստանին չի վերաբերում։ Իշխանությունները հենց դա են ուզում տարածել, որ Լաչինի հարցը բացառապես ղարաբաղցիներինն է և թող իրենք էլ ռուսների ու ադրբեջանցիների հետ լուծեն այդ հարցը։ Եվ սա այն դեպքում, երբ 2021-ի խորհրդարանական ընտրություններում խոստացել էին հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ավելին՝ խոսում էին Արցախի տարածքների դեօկուպացիայից։ Հիմա ասում են՝ խաբել ենք, թեքվում ենք դեպի Թուրքիա ու հույսներս դնում Ադրբեջանի ողորմածությանը։
Նիկոլ Փաշինյանի համար Արցախը, Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան 1-ին պատերազմում մեր հաղթանակը, Հայաստանի անկախության հռչակագիրը խորթ ու ատելի են եղել և՛ իշխանության գալուց առաջ, և՛ հիմա։ Հետևանքները տեսանելի են։
Մեզ նոր որակի առաջնորդություն է պետք։ Առաջնորդություն, որը Արցախը չի համարի ադրբեջանական, չի փլուզի հայ-ռուսական հարաբերությունները, Իրանի հետ նոր մակարդակի հարաբերություն կհաստատի, Արևմուտքի համար կդառնա վստահելի գործընկեր, այլ ոչ թե օգտագործման ենթակա գործիք, կբերի իրական խաղաղություն, կվերականգնի բանակը, կվերացնի ներազգային թշնամանքը, վերջ կտա այս մղձավանջին։ Մինչև այս ամենը չլինի, չի լուծվելու Լաչինի միջանցքի խնդիրը, Արցախի ու Հայաստանի գոյությունը հայտնվելու է հարցականի տակ։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ մեկ մարդու, իշխանությունը զավթած փոքրիկ խմբակի պատճառով հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովրդին կրկին հայտնվել կրակի բերանում կամ սրի քաշվել։ Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց։
Եվ վերջում ուզում եմ դիմել արցախահայությանը։
Սիրելինե՛րս, մենք Ձեզ հետ ենք, դուք Հայաստանի իշխանությունների ու նրանց փոքրաթիվ կողմնակիցների կարծիքներով մի՛ դատեք բոլորի մասին։ Բոլորս ենք շրջափակման մեջ, պարզապես՝ դուք եք այդ բեռն արժանապատվորեն տանում։ Համոզված եմ, որ միասնական ուժերով կարողանալու ենք հաղթահարել այս ճգնաժամը, կարողանալու ենք տեր կանգնել մեր արժանապատվությանն ու ապրելու իրավունքին։
Ես դիմանալու կոչ չեմ անում, գիտեմ, որ դուք դրա կարիքը չունեք, դուք դիմանում եք ու պայքարում նաև հանուն Հայաստանի։
Շնորհակալությո՛ւն։