Քաղաքական

28.09.2011 13:31


ՀՀԿ պատգամավոր. «Եթե ՀԱԿ–ն իր գործունեության ընթացքում կորոշի միավորվել մեզ հետ...»

ՀՀԿ պատգամավոր. «Եթե ՀԱԿ–ն իր գործունեության ընթացքում կորոշի միավորվել մեզ հետ...»

–Եթե ՀԱԿ–ն իր հույսերը կապի այն տեսակետի հետ, որ ինքը կարող է պահանջված լինել Սերժ Սարգսյանի համար՝ որպես Քոչարյանի ակտիվությունը չեզոքացնելու գործոն, ապա ՀԱԿ–ը գնալով ավելի է թուլանալու,–Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ համատեղ ասուլիսում նման տեսակետ է հնչեցրել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀԿ–ն արդարացնելո՞ւ է ՀԱԿ–ի հույսը և միավորվելով՝ պայքարելու է երկրորդ նախագահի դեմ, Հ. Սահակյանը պատասխանել է.

Մենք ունենք մեր քաղաքական ուղին, և եթե ՀԱԿ–ն իր գործունեության ընթացքում կորոշի միավորվել մեզ հետ՝ կապված հետագայի ծրագրերի, ընտրությունների հետ, մենք պատրաստ ենք քննարկելու, որի վառ ապացույցը երկխոսությունն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը