Քաղաքական

03.02.2023 09:24


Կացարանի հրդեհից հետո ընդդիմադիրներին թույլ չեն տվել այցելել դեպքի վայր

Կացարանի հրդեհից հետո ընդդիմադիրներին թույլ չեն տվել այցելել դեպքի վայր

«Իրավունք» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարաններից մեկում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո՝ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել դեպքի վայր, բայց նրանց արգելել են: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Իսկ հիվանդանոց այցելել ենք: Դաժան է… 15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ… Անընդհատ ինչ-որ հիմար թեզեր են մեջբերում: Այս մարդկանց համար մարդկային կյանք, հայրենիք ու արժեքներ չկան: Որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում ունեն»,-ընդգծեց Մինասյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը