Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելուն. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևորում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,-ասել է Ռուսաստանի վարչապետը:
Միշուստինը նաև նշել է, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելուն. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: