Կարծիք

02.02.2023 12:31


«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներն ակնկալում են «վերադառնալ» Հայաստան

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներն ակնկալում են «վերադառնալ» Հայաստան

Պաշտոնական Բաքուն, Թուրքիայի լիակատար քաղաքական աջակցությամբ, շարունակում է խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին և պնդել, որ, իբր, «իրենց տարածքներից վտարված ադրբեջանցիները պետք է «վերադառնան» իրենց պատմական հայրենիք»։

Այս թեմայով ծավալուն հոդված է հրապարակել թուրքական պետական ​​«ANADOLU» լրատվական գործակալությունը։

Հոդվածում նշվում է, որ Խորհրդային Միության տարիներին ներկայիս Հայաստանի տարածքից «վտարված» (չակերտները - խմբ.) ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը փորձում է համաշխարհային հանրությանը փոխանցել «ճշմարտությունը» (չակերտները - խմբ.) իրադարձությունների փորձի մասին:

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին «ANADOLU»-ին տված հարցազրույցում խոսել է «վտարված» (չակերտները - խմբ.) ադրբեջանցիների ապրած ծանր օրերի մասին։ «Համայնքի» (չակերտները - խմբ.) ղեկավարը նշել է, որ ադրբեջանցիների «վտարումը» (չակերտները - խմբ.) տարածաշրջանից և նրա հայացումը շարունակվել է ողջ 19-րդ դարում։ Ալեքբերլիի խոսքով, իրավիճակը իբր «սկսել է ակտիվանալ» (չակերտները - խմբ.) 20-րդ դարում, մասնավորապես խորհրդային շրջանում։ «Իշխանությունների որոշմամբ 1935 թվականից տեղանունները փոփոխության են ենթարկվել» (չակերտները - խմբ.)։

Նրա խոսքով, իբր տարածաշրջանի քարտեզի վրա պատկերված տեղանունների 90 տոկոսը տպագրված է թյուրքական լեզվով։ «Ստալինի որոշմամբ՝ 1948-1953 թվականներին տարածաշրջանից «աքսորվել» է 144 600 ադրբեջանցի (չակերտները - խմբ.)։ Ադրբեջանցիներին «պատկանող» (չակերտները - խմբ.) մի շարք բնակավայրեր տրվեցին հայերին, մնացածը ջնջվեցին աշխարհի երեսից։ «Տեղահանության» (չակերտները - խմբ.) գործընթացը նույնպես որոշակի նպատակներ ուներ: Երեւանում ադրբեջանցիների թիվը զգալիորեն նվազել է 1988-1991 թվականներին Հայաստանից «արտաքսվել է մոտ 300 հազար ադրբեջանցի» (չակերտները - խմբ.)։ Եվ սա նույնիսկ տեղահանություն չէ, այլ իրական «ցեղասպանություն» (չակերտները - խմբ.)»,- ընդգծել է Ալեքբերլին։

Ալեքբերլին նշել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստել է «վերջին 200 տարվա ընթացքում ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների վիճակագրությունը» (չակերտները - խմբ.), ինչպես նաև հավաքել է նրանց նկատմամբ կատարված «հանցագործությունների» մասին փաստաթղթեր (չակերտները - խմբ.):

Նախկինում Zham.am-ը արդեն գրել է այն մասին, որ Ալիևը չի ճանաչում ներկայիս Հայաստանը, որպես հայերի Հայրենիք՝ համարելով, որ դա արհեստածին պետություն է և այն իրականում պատկանում է ադրբեջանցիներին:

Իսկ նման հոդվածները թուրքական պետական ​​մամուլում միայն ապացուցում են, որ իրավիճակի մեր վերլուծությունը համապատասխանում է իրականությանը։

Ավելին, Ադրբեջանին և Թուրքիային միակ հակազդող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով փչացնում է հարաբերությունները: Ավելին, վերջին իր ասուլիսում հայտարարում է, որ ռուսական զինուժը Հայաստանում սպառնում է, ոչ թե նպաստում է երկրի անվտանգությանը: Այսինքն, ստացվում է, որ գործնականում Փաշինյանի կարգախոսը «Ապագա Կա» իրականաում նշանակում էր, ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար ապագա կա:

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես՝ Թուրքիայի ԱԱԾ-ի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ այսօր չի կատարում Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանի «Ապագա Կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի Արևմտյան Ադրբեջան դառնալուն եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի

Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին․ Արեշև

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը