Քաղաքական

01.02.2023 12:24


Եթե հայերին պետք չէ «հայկական գործոնը տարածաշրջանում», ապա դա պետք է իրանցիներին. Կարինե Գևորգյան (տեսանյութ)

Եթե հայերին պետք չէ «հայկական գործոնը տարածաշրջանում», ապա դա պետք է իրանցիներին. Կարինե Գևորգյան (տեսանյութ)

Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը լիտվացի լրագրող Այնիս Պետկուսին տված հարցազրույցում վերլուծել է Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները (հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, անօդաչու թռչող սարքի հարձակում Իրանի տարածքում) և հայտարարել, որ այդ գործընթացները տեղավորվում են Լոնդոնի կողմից Թուրան նախագծի իրականացման տրամաբանության մեջ։

«Հայաստանն ու Իրանը կանգնած են բրիտանական այս նախագծի իրականացման ճանապարհին: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ, Զանգեզուրի միջանցքի խնդրի շուրջ, բրիտանական Թուրան նախագծի իրականացումն է, այն իրականացվում է թուրքերի և արագորեն գաղութացնող Ադրբեջանի միջոցով։

Ես հիմքեր ունեմ ասելու, որ Ադրբեջանի հետխորհրդային վերնախավի մի մասը դա արդեն հասկանում է։ Նրանք հասկանում են, որ Ադրբեջանին առաջարկվելու է դառնալ թուրքական վիլայեթ, և գուցե ինչ-որ բան թողնեն, բայց ոչ այն, ինչի վրա իրենք հույս են դնում։ Եվ առանց սիրո, և գուցե նույնիսկ առանց հայերի նկատմամբ հարգանքի, բայց ադրբեջանական վերնախավի մի մասը սկսում է հասկանալ այս ամենը»,-ասաց Գևորգյանը։

Արևելագետը մեկնաբանել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը և նշել, որ Իրանը հետևում է իրավիճակին և բոլոր հնարավոր մեթոդների կիրառմամբ Բաքվին ու Երևանին թույլ է տալիս հասկանալ, որ իրենց դուր չի գալիս այն, ինչ կատարվում է միջանցքի և Ղարաբաղի շուրջ։

«Միևնույն ժամանակ, Իրանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, ձեզ համար բավարար չէ՞, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պահում է Իսլամական հեղափոխության պահապանների Կոպրուսի հսկայական կոնտինգենտը և թույլ չի տալիս Բաքվին Նախիջևանի տարացքից բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:

Իրանը նաեւ բազմիցս առաջարկել է Հայաստանին համագործակցություն, բայց Հայաստանի ղեկավարությունից, գուցե բարի մարդիկ են, բայց քաղաքագիտական​​պատրաստվածություն չունեն և «ձևավորվել են Սորոսական ծրագրերի շրջանակներում» և կարծում են, որ «աշխարհում Արևմուտքից լավ բան չկա», և Հայաստանի ղեկավարությունը վախենում է, որ եթե գնան Իրանի հետ հարաբերությունների մերձեցման, դա, իրենց կարծիքով, կհանգեցնի պատժամիջոցների Արեւմուտքի կողմից: Ուստի Հայաստանը չի արձագանքում Իրանի առաջարկած օգնությանը՝ վախենալով Արևմուտքի պատժամիջոցներից։

Բայց և այնպես, Իրանը պնդում է, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքը ճեղքելու» նպատակով լուրջ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը թույլ չի տա զրկել իրեն Հայաստանի հետ սահմանից: Այսպիսով, հասկացնելով, որ եթե հայերին պետք չէ «հայկական գործոնը տարածաշրջանում», ապա դա պետք է իրանցիներին»,-ասել է Կարինե Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 18:40 կետից:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը