Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ԱՆ-ում չարաշահումների դեպքերի առթիվ քրվարույթներ են նախաձեռնվել
Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննություն է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում, որով կարող են լուրջ խնդիրներ ունենալ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այս մասին գրում է pastinfo.am-ը:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ թե՛ գնումների գորրծընթացում, թե՛ գործուղումների, թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում։
Օրինակ՝ 2020թ. տարվա ընթացքում բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է նաև 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս՝ ՀՀ-ում COVID 19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման նպատակով, որը սակայն հաշվետու ժամանակահատվածում որպես փաստացի ծախս չի հաշվեգրվել:
Նախարարության դեբիտորական պարտքը 01.01.2020թ. կազմել է 3,655,982,31 հազ. դրամ (ձևավորվել է նախորդ տարիներից), իսկ 31.12.2020թ. դրությամբ՝ 2,267,635.55 1 հազ. դրամ: Հաշվետվության մեջ չի արտացոլվել 8,380,108.4 հազ. դրամ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը։
Բացի այդ, նախարարությունը չի պահպանել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները՝ գործուղման ծախսերի հատուցումը կատարել է՝ կիսատ-պռատ ներկայացված, նաեւ անստորագիր, ջնջումներով գործուղման վկայագրերի հիման վրա։
Ուսումնասիրությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում տևական ժամանակ է, ինչ քրեական վարույթներ են նախաձեռնվել, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է բոլորովին վերջերս։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում քննիչները սկսել են արդեն հետաքրքրվել նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանով ու գործող նախարար Անահիտ Ավանեսյանով։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա իրականացվող քրեական վարույթների առկայության փաստը։ ՀԿԿ-ի փոխանցմամբ՝ նախաձեռնվել է մի քանի վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակներում որևէ անձի դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Կառույցից զերծ մնացին հարցաքննվող անձանց վերաբերյալ մանրամասներ հայտնելուց։