Քաղաքական

31.01.2023 16:04


Երեխեքը կենդանի-կենդանի վառվեցին, ինքը քեֆ էր անում, աղջիկն ու կինն էլ խանդավառության մեջ էին (տեսանյութ)

Երեխեքը կենդանի-կենդանի վառվեցին, ինքը քեֆ էր անում, աղջիկն ու կինն էլ խանդավառության մեջ էին (տեսանյութ)

Վերջն այն է, որ գլխավոր մեղավորը իր պատիժը կրի։ Ինքն էր հենց ասում, որ գլխավոր մեղավորը ինքն է, դե թող իր արժանի պատիժը կրի։ Մի հատ շենքի կամ տան պատ փուլ է գալիս, մինչև կարգին չքննեն, մարդիկ չպատժվեն, այդ գործը չեն փակում, իսկ ստեղ մի ամբողջ երկիր շուռ եկավ, 5000 երեխա կոտորվեց, այդքան հաշմանդամ ունեցանք, հայրենիքից զրկվեցինք, մարդիկ գեներալի ու հերոսի կոչումներ են տալիս։ Սա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ։ Սենց մինչև ու՞ր ենք հասնելու։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը։

Նշենք, որ այժմ ծնողները առերեսվում են կարմիրբերետավորների հրամանատարի հետ «Եռաբլուրում» ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու գործով։

«Նա մինչև իր արժանի պատիժը չստանա, ճիշտ չի լինի։ Ներողություն խնդրելը շատ քիչ է։ Չնայած մինչև հիմա ես չեմ էլ լսել, որ նա անկեղծ ներողություն խնդրի։ Ես միայն գիտեմ, որ 15 երեխա կենդանի-կենդանի վառվեցին, ինքը քեֆ եր անում, աղջիկն ու կինն էլ խանդավառության մեջ էին։ Բա սրա ինչն է ներողության դրսևորում, կարո՞ղ եք ասել։ Երկրում անգամ մի կես օրվա սուգ էլ չհայտարարեցին։ Մեր երկրում դեռ սենց արժեքազրկված վիճակ չի եղել։ Կաշառակերներ էլ են եղել, ամեն ինչ էլ եղել է մեր երկրում, բայց որ սենց արժեքազրկվենք, սենց բան չէր եղել։ Այս ամենը նրանից էր, որ հենց առաջին օրվանից հարձակվեցին հայոց պատմության ու եկեղեցու վրա։ Ամեն ինչ արժեքազրկեցին»,-հավելեց նա։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը