Լրահոս

28.09.2011 09:53


Ս. Լավրով. «Բոլոր կողմերին կոչ ենք անում ԼՂ հակամարտության կարգավորման գործում օգտվել լրացուցիչ հնարավորություններից»

Ս. Լավրով. «Բոլոր  կողմերին կոչ  ենք անում ԼՂ հակամարտության կարգավորման գործում օգտվել լրացուցիչ հնարավորություններից»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երեկ ելույթով հանդես գալով ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում, հայտարարել է, թե միջազգային իրավիճակի կայունացումը կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։

Ինչպես տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, նա նշել է, որ Ռուսաստանը վստահաբար մտադիր է անել ամեն հնարավորը, «որպեսզի Կովկասում թույլ չտա ուժային սցենարի կրկնությունը, ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին՝ Թբիլիսիի կողմից հրահրված արկածախնդրության հետևանքով»։

–Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ բոլոր կողմերին կոչ ենք անում օգտվել լրացուցիչ հնարավորություններից, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ գործադրված ջանքերի շնորհիվ են հայտնվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» շրջանակներում մենք՝ մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, նպաստելու ենք վստահության միջոցների համալիրի պահպանմանն ու հրադադարի կարգի ամրապնդմանը,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը