Մեկնաբանություն

31.01.2023 11:42


Ինչու է Նիկոլ Փաշինյանը հանդիպում «արտաքնոցային» ուժերի հետ

Ինչու է Նիկոլ Փաշինյանը հանդիպում «արտաքնոցային» ուժերի հետ

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել է արտախորհրդարանական, իրականում՝ արտաքնոցային ուժերի ղեկավարների հետ։

Վազգենի եղբայր աշխատող Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյանի «ամուսին» Լևոն Շիրինյան, ադրբեջանասեր Տիգրան Խզմալյան, հայոց լեզվի խեղկատակ–բռնաբար Տիգրան Արզաքանցյան ու մի անհայտ «ատամնատեխնիկ» տղամարդ։ Սրանց է հանդիպել երեկ Նիկոլը։ Դատելով ամենից՝ արտաքնոցային ուժերի շարքերը նոսրանում են։ Ի դեպ, ուժ ասածն էլ սրանց դեպքում չափազանցություն է, քանզի հանդիպման մասնակիցների հետևում մարդ չկա, բացի իրենց տնեցիներից, այն էլ՝ ոչ բոլորի դեպքում։

Ու չնայած այս ամենին Նիկոլը նրանց հետ հանդիպում է։ Հարց է առաջանում, թե ինչու։

Եթե հանենք խեղկատակին ու անհայտ «ատամնատեխնիկին», որոնք աթոռ զբաղեցնողի դեր են խաղում, ապա պարզ կդառնա, որ Նիկոլը հանդիպել է Հայաստանի ամենահակաղարաբաղյան, ամենահակառուսական, ամենապրոթուրքական, ամենապրոադրբեջանական մարդկանց։ Այսինքն՝ հանդիպել է իրեն հոգեհարազատ մարդկանց։

Փորձը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպումները նախորդում են Հայաստանի կամ Արցախի դեմ արվող իր քայլերին։ Կամ էլ՝ խնդիր է դրվում ուժեղացնել հակառուսական հիստերիան։

Նիկոլի հանդիպումներն արտաքնոցային ուժերի հետ մեսիջ են արևմտաթուրքական ուժերին, որ ինքը կարևորում է հակառուսական գիծն ու մնում է պայմանավորվածությունների շրջանակներում։ Ասել է թե՝ խզմալյանների հետ հանդիպումն ունի ոչ թե ներքին (ներքին կյանքում սրանք զրոյական ազդեցություն ունեն), այլ արտաքին քաղաքական նշանակություն։ Նիկոլն, ըստ այդմ, ցույց է տալիս, որ գնում է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու, ռուսական ներկայությունն Արցախում ու Հայաստանում չեզոքացնելու, մեր երկրի կործանման գնով սեփական կաշին փրկելու ուղղությամբ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը