Գերմանիայի ֆինանսների նախարարը ԱՄՆ–ին խորհուրդ է տվել ԵՄ գործերին չմիջամտել
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ամերիկյան ղեկավարությանը խորհուրդ է տվել Եվրամիության տնտեսական քաղաքականությանը չմիջամտել, այլ դրա փոխարեն կենտրոնանալ սեփական տնտեսական խնդիրների լուծման վրա։ Ինչպես փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը, գերմանացի քաղաքական գործիչը նման հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 27–ին՝ ելույթ ունենալով Բեռլինի Մենեջմենթի և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցում։
Շոյբլեն ընդգծել է, որ ուրիշներին խորհուրդներ տալը շատ ավելի հեշտ է, քան սեփական որոշումներ ընդունելը, և որ ինքը հեշտությամբ կկարողանար խորհրդակցություն անցկացնել ԱՄՆ կառավարության հետ։
Գործակալությունը նշում է, որ Շոյբլեն այդ կերպ արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խեսքերին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Հունաստանի արտաքին պարտքի խնդիրը լուծելու Եվրամիության անկարողությունը «վախեցնում է աշխարհին»։