Ինչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար
Սրանք կադրեր են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանից:
1. Առնվազն կասկածելի է թվում պահարանի և բազմոցի քիչ այրված, ամբողջական վիճակը, եթե շարունակում են պաշտոնապես պնդել, թե տղաների մարմինները ծխահարվել և այրվել են:
2. Մեծ քանակությամբ ծխի առկայությունն առաջացնում է թթվածնային քաղց, որին անմիջապես հաջորդում է ուժեղ հազ, իսկ այդպիսի պայմաններում քնած մնալը գրեթե անհնար է:
3. Այդպես էլ չպարզված է մնում, թե ինչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար:
4. Եթե վաշտն ինժիներասակրավորային է, ապա նրանք վստահաբար ունեցել են տարբեր տեսակի գործիքներ, որոնց կիարառմամբ դուռը հնարավոր կլիներ բացել:Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է տեղավորել նախաքննության գաղտնիքի «տակ», և ուրեմն դրանց բարձրաձայնումը լույս կսփռի առեղծվածային «հրդեհի» վրա:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից