Լրահոս

28.09.2011 09:49


Արցախյան ձմերուկի կորիզն արտահանվում է Գերմանիա

Արցախյան ձմերուկի կորիզն արտահանվում է Գերմանիա

Արցախում արդյունաբերական նպատակներով ձմերուկ են աճեցնում: «Artsakhnews»–ի փոխանցմամբ՝ Քաշաթաղի շրջանի հարավում՝ Կովսականում, Բելգիայից ժամանած ազգությամբ ասորի Պոլ Ալագաչը փորձնական 140 հեկտար ձմերուկ է ցանել և որոշել շարունակել գործը, մնալ Արցախում, մեծացնել ցանքատարածությունները:

Աճեցվում է հատուկ տեսակի ձմերուկ, որից օգտագործվում են կորիզները: Հեկտարից, որպես կանոն, ստանում են մեկուկես տոննա բերք: Կառուցվելիք չորանոցներում կորիզները կչորացվեն, ապա կարտահանվեն Գերմանիա, որտեղ էլ տեղի կունենա վերջնական վերամշակումը: Ասորի հողօգտագործողը մտադիր է ավելացնել իր ցանքսատարածությունները մինչև 500-600 հեկտար: Նա մտադիր է չսահմանափակվել ձմերուկի արտադրությամբ։ Շուտով կհիմնվեն մրգի և բանջարեղենի չորացման արտադրամասեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը