Լրահոս

28.09.2011 00:35


Շանհայում գնացքների բախման հետևանքով ավելի քան 260 մարդ է տուժել

Շանհայում գնացքների բախման հետևանքով ավելի քան 260 մարդ է տուժել

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, սեպտեմբերի 27–ին Շանհայի մետրոյում երկու գնացքների  բախման հետևանքով ավելի քան 260 մարդ է տուժել։ «Սինհուայի» հաղորդած տվյալների համաձայն՝ տուժածների մեծամասնությունը կապտուկներով, կոտրվածքներով, ինչպես նաև գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ոչ մի մարդ շատ լուրջ վնասվածքներ չի ստացել։

Դեպքը տեղի է ուենցել Շանհայի  ժամանակով ժամը 14:51–ին, մետրոյի գլխավոր կայարաններից մեկում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Յույ Յուան պարտեզից ոչ հեռու։ Մետրոյում շարժը դադարեցվել է, շուրջ 500 մարդ տարհանվել է։

Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, թե  վթարի պատճառն այն է, որ  ավտոմատ ձայնային ազդանշանի խաթարման հետևանքով մետրոյի  աշխատանքները կառավարվել են հեռախոսով։ Մետորյի ղեկավարությունը իր միկրոբլոգում տեղեկատվություն էր տեղադրել, որտեղ խոստանում էր հետաքննություն անցկացնել դեպքի կապակցությամբ։ Ավելի ուշ այս գրառումը առանց որևէ բացատրության ջնջվել է։

Այս խորագրի վերջին նյութերը