Լրահոս

27.09.2011 17:43


«Ալ Ջազիրայի» աֆղանստանյան բյուրոյի ղեկավարին դատապարտել են «ՀԱՄԱՍ»–ի հետ կապ ունենալու համար

«Ալ Ջազիրայի» աֆղանստանյան բյուրոյի ղեկավարին դատապարտել են «ՀԱՄԱՍ»–ի հետ կապ ունենալու համար

Ինչպես հայտնում է «Եդիոտ ահրոնոտ» թերթը, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության քաբուլյան բյուրոյի ղեկավար Ամեր Ալավին դատապարտվել է «ՀԱՄԱՍ» շարժման հետ համագործակցության հետևանքով Իսրայելի դեմ իրագործած հանցագործության համար։

Դատավճիռը  կայացվել է քննության հետ  համագործակցելու հետևանքով։ Ալավին հատուկ ծառայություններին խոստովանել է, որ 1993թ. Պակիստան է ուղարկվել  սիրիական «ՀԱՄԱՍ» կազմակերպության կողմից։

2000թ. լրագրողը համաձայնել է մասնակցել  «ՀԱՄԱՍ»–ի ցանակացած  գործողությանը, այդ թվում՝ ռազմական։

Այլոց թվում Ալավին նաև ինքն է առաջարկել  իր մասնագիտությունն օգտագործել  «ՀԱՄԱՍ»–ի ահաբեկչական գործողությունների  թիրախն ընտրելու հարցում։ Դրա հետ մեկտեղ, լրագրողը անընդհատ  հանդես է եկել ի պաշտպանություն «ՀԱՄԱՍ»–ի և քննադտել է ԱՄՆ–ի քաղաքականությունը  Մերձավոր Արևելքում։

Դատավճռի  համաձայն՝ Ալավիին նշանակվել ազատազրկման ժամկետ, որը նա արդեն անցկացրել է բանտում։ Բացի դա, նա պետք է ԱՄՆ–ին տուգանք վճարի 1400 դոլարի չափով։

Ինքը՝ դատապարտյալը,  պնդում է, թե մեղավոր չէ և հատուկ ծառայությունների  կողմից ճնշման է ենթարկվել։

Այս խորագրի վերջին նյութերը